Category Archives: Uncategorized

Ինքնահավան վարդը

Պարտեզում ծաղկում էին տարբեր տեսակի բույսեր։ Սակայն ամենաշատը աչքի էր ընկնում ալ կարմիր վարդը։ Վարդը գիտեր, որ նա պարտեզի ամենա գեղեցիկ ծաղիկն էր։ Վարդը միշտ դժգոհում էր իրեն շրջապատող ծաղիկերից և բույսերից։ Մի անգամ նա համոզեց այգեպանին իր դիմացից հեռացնել եիցուկին, այնուհետև կակաչներին, շուշաններին, մանուշակներին։ Ի վերջո նա մնաց միայնակ կանգնած այգու մեջ, և նա շատ էր ուրախացել այդ փաստից։ Հանկարծակի սկսվեց ուժգին քամի, նրա շուրջ ոչ մի ծաղիկ չկար, նա ամբողջովին մենակ էր։ Ինքնահավան վարդի ուժերը սպառվեցին քամու դեմ պայքարելուց և նա պարտվեց քամուն, ընկավ հողի վրա։

19.09.20

Дом, медведь, собака, река, дерево. 

Нужно к каждому из этих слов подобрать от 1 до  3 определений, а затем составить с ними предложения.

Например: дом большой, красивый и уютный.

Во сне я оказалась в сказочном лесу, где был большой, красивый и уютный дом.

Мы построили большой, теплый дом.

В океане плавал белый, большой медведь.

К нам навстречу ему прибежали две бродячие собаки.

По городу течет длинная, бескрайняя река.

В парке стояло огромное, старое дерево.

«Իմ անվան պատմությունը»

1Բարև։ Ես Հայկն եմ։ Ընդամենը ութ տարեկան եմ, սակայն անունս ունի հազարավոր տարիների պատմություն։ Ըստ ժողովրդական մեկնաբանության, Հայկ անունը նշանակում է «հսկա», «հաղթանդամ»։ Մեր նախահայրը համարվում է Հայկ նահապետը, որի անունից էլ ծագած է համարվում մեր ժողովրդի և երկրի անունը։  Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» աշխատությունում գրի առնված ավանդազրույցում նրան անվանում է նախահայր։ Համաձայն Աստվածաշնչի՝ Հայկը Հաբեթի սերունդներից էր և այդ պատճառով երբեմն անվանվում է Հաբեթոսթյան Հայկ։

Ըստ Մովսես Խորենացու, Հայկը սերում է Նոյի կրտսեր որդի Հաբեթից, Հայկը Նոյի 5-րդ սերունդն է։

Իմ անունը ընտրել է մայրիկս, հայրիկս ուրախությամբ համաձայնել է այդ ընտրության հետ։ Այն ինձ շա՜տ է դուր գալիս։ Եթե ես ընտրեի իմ անունը, կրկին ՀԱՅԿ կդնեի։

Մեծ գյուտարարը

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:

Continue reading

Երջանիկ խրճիթը. Ղազարոս Աղայան

Մեղմիկ սոսոփում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:
Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:
Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:
Տարավ իր տուն, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:
Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:
Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:
Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, միուսը արցունքոտ աչքերեվ նայում է հեռուն:
-Ինչ՞ու ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.- ի՞նչդ է պակաս, թե սեր ունիս մի աղջկա, հայտնիր, թե չէ, ի՞նչ կա…
Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները շրջապատել էին երտասարդին, խոսում ու ծիծաղում էին:
Եվ երիտասարդը մի օր զգուշ դուրս ելավ դալիճից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:
Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:
Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:
Երբ նրանք հացի նստեցին, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.
-Այս էլ որդուս բաժինը:
-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտյան անծանոթ անցորդներին տալիս… Հե՜յ մեր որդին էլ չի գա:
-Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի որ պատի տակ է կուչ եկել, ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս:
Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:
Ա՛հա , մեր որդին,- բացականչեցին ծերունիները և գրկեցին իրենց կորած որդուն և լաց եղան:
Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը: Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն, մանկության պես ոսկի… 

Հարցեր և առաջադրանքներ
Հարցերին պատասխանել ամբողջությամբ: 

  1. Տեքստում վարդագույնով գրված բառերը դու՛րս գրիր և բացատրի՛ր օնլայն բառարանի օգնությամբ:
  2. Ո՞վ է «Երջանիկ խրճիթը» ստեղծագործության հեղինակը։ «Երջանիկ խրճիթ» ստեղծագործության հեղինակը Ղազարոս Աղայանն է։
  3. Կարմիրով նշված բառերի հակառակ իմաստով բառերը գտեք:
  4. Քեզ ի՞նչ սովորեցրեց այս առակը։ Որ պետք է ծնողներից չփախչել, սիրել, հարգել։

Թռչող ձվիկները

Մոտենում էր զատիկը։ Հարրի Փոթերը և իր երկու ընկերները հանկարծակի եկան քաղաք, հանդիպեցին ինձ  հետ։ Նրանք ինձ հրավիրեցին իրենց կախարդական դպրոց, սակայն ես մերժեցի։ Փոխարենը հրավիրեցի Հարրիին և ընկերներին մեր տուն մասնակցելու զատկական տոնին։ Սեղանի վրա դրված էին ներկված ձվեր և ես Հարրիին խնդրեցի ավելացնել դրանց թիվը ևս տասով։ Բայց մենք Հարրիին լավ ենք ճանաչում, նա  իմ խնդրանքը կատարեց․ նա  ավելացրեց ձվերը, սակայն ոչ թե սովորական, այլ թռչող։ Մեր տանը տիրում էր հեքիաթային մթնոլորտ։ Օդում պտտվում էին գույնզգույն ներկված թռչող ձվիկները։ Այդ օրվամից մենք դարձել ենք անբաժան ընկերներ։

 

Հանս Քրիստիան Անդերսեն. Անճոռնի ճուտիկը

Բադ մայրիկի բնում ձվից դուրս են գալիս ճուտիկները: Մեկը ուշ է ծնվում: Արտաքուստ նույնպես նման չէ մյուսներին: Մայր բադիկն անհանգստանում է՝ կարծելով, որ դա հնդկահավի ճուտ է: Սակայն վերջինս շատ լավ է լողում, անգամ բադիկներից լավ: Թռչունների բակում բոլորը հարձակվում են խեղճ բադիկի վրա: Անգամ թռչնատերը քշում է նրան կերակրամանից: Մայրը սկզբում պաշտպանում է նրան, իսկ հետո ինքն է զայրանում անճոռնի ճուտիկի վրա:Մի օր ճուտիկը չի համբերում և փախչում է ճահիճ, որտեղ ապրում են վայրի սագերը: Նրանց հետ ծանոթությունը տխուր է ավարտվում: Չնայած որ երկու մեծ սագեր առաջարկում են նրան իրենց բարեկամությունը, սակայն նրանց սպանում են որսորդները: Որսաշունը անցնում է ճուտիկի կողքով, այնպես որ սա մտածում է, որ ինքն այնքան այլանդակ է, որ անգամ որսաշունը չհետաքրքրվեց իրենով: Գիշերը նա հասնում է մի խրճիթի, որում ապրում են ծեր կինը, կատուն և հավը: Պարարտ բադի տեղ ընդունելով անճոռնի ճուտիկին, կիսակույր կինը ապաստան է տալիս նրան: Սակայն կատուն և հավը, որոնք հավանում են միայն իրենք իրենց, ճնշում են անճոռնի ճուտիկին: Չէ՞ որ նա չի կարողանում ձվեր ածել և մլավել: Երբ բադիկը ցանկանում է լողալ, հավը հայտարարում է, որ դա հիմարությունից է:Ճուտիկը հեռանում և բնակվում է լճում: Այստեղ էլ բոլորը ծիծաղում են նրա վրա: Մի օր նա տեսնում է կարապներին և շատ սիրում է նրանց այնպես, ինչպես ոչ ոքի չի սիրել:Այնուհետև բադիկը սառչում է սառույցի մեջ: Նրան գտնում է գյուղացին և տուն է բերում: Երբ բադիկը ուշքի է գալիս, վախից փախչում է գյուղացուց: Ողջ ձմեռը նա անցկացնում է եղեգներում: Գարնանը նա օդ է խոյանում և տեսնում է լողացող կարապներին: Նա մոտենում է նրանց և հանկարծ ջրում տեսնում է իր արտացոլանքը: Նա ևս դարձել է գեղեցիկ կարապ: Ընդ որում կարապներն այն կարծիքին են, որ նա ամենագեղեցիարապն է: Անճոռնի ճուտիկ եղած ժամանակ նա երազել անգամ չէր կարող այդպիսի երջանկության մասին:   

 

Ինքնամեկուսացման իմ այս շաբաթը

  1. Ինքնամեկուսացման այս շաբաթվա ընթացքում եղբորս հետ տանը խաղում ենք տարբեր խաղեր, գրքեր եմ կարդում, ուսուցիչների ուղարկաց առաջադրանքներն եմ արել։

 

  1. Մասնակցել եմ չորս դեսադասի՝ Ռուսաց լեզվի, Անգլերենի, Մաթեմի և Մայրենիի։

    Մայրենի

    Հանս Քրիստիան Անդերսեն. «Մատնաչափիկը

    Վիլյամ Սարոյան Գրադարանում

    Կարդում եմ 100 դասական հեքիաթները։ Արդեն կարդացել եմ «Կախարդական կաթսան» (շվեդական հեքիաթ), «Ձյունիկն ու Վարդիկը» (ըստ Գրիմ եղբայրների), «Թանկարժեք վառարանը» (ավստրիական հեքիաթ), «Գնդիկ բոքոնիկը» (անգլիական հեքիաթ), «Երեք խոզուկները» (անգլիական հեքիաթ), «Դեդալոսն ու Իկարոսը» (հունական առասպել)․․․

Կատարել եմ այլ առաջադրանքներ, որոնք հանձնարարել է ընկեր Ծաղիկը։

  1. Մաթեմատիկա – ֆլեշմոբ

    Ռուսերեն

    В рамках проекта «Смышленый переводчик»

    Անգլերեն

    1-3-րդ դասարան՝ Զատկական ոտանավոր, երգերի ուսուցանում:

    Զատկական խաղեր

    Սովորում ենք խաղալով

    Ընտանեկան նախագծեր

  2. Այս շաբաթվա աշխատանքը արդյունավետ էր, ընկեր Ծաղիկը շատ հավես է բացատրում․