Վիլյամ Սարոյան Գրադարանում

(մաս առաջին)

Երկու լավ ընկերները՝ Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային գրադարան։

Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.

— Տես, ինչքա՜ն շատ են։ Ահա սրանք։ Մի այստեղ նայիր։ Սա կարմիր է։ Այնտեղ մի հատ էլ կանաչը կա։ Եվ դեռ ինչքա՜ն գրքեր կան։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր գրադարանի մասին:       Գրադարանը համեստ էր, բայց տպավորիչ։ Այնտեղ տիրում էր խոր լռություն։Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։
  2. Տղաներից յուրաքանչյուրն ի՞նչ էր որոնում գրադարանում:             Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։
  3. Գրի՛ր այն կանոնները, որոնք հարկավոր է պահպանել գրադարանում: Լռություն, կարգապահություն։

1 thought on “Վիլյամ Սարոյան Գրադարանում

  1. Pingback: Ինքնամեկուսացման իմ այս շաբաթը | Հայկ Ղազարյան

Leave a comment