Category Archives: Մայրենի

Ինչպես ես դարձա սեբաստացի

Ես 3 տարեկանից եմ սեբաստացի։ Երբ եղբայրս’ Սերգեյը պետք է հաճախեր դպրոց, ինձ համար էլ հարմար պարտեզ էին փնտրում ծնողներս։ Եվ շատ հարմար էր միաժամանակ երկուսով հսճախել նույն ֆպրոց֊պարտեզը, եղբայր դպրոց, ես’ պարտեզ։ Իմ օրերը շատ հետաքրքիր էին անցնում։ Երբ ես մեծացա և պետք է հաճախեի դպրոց, նույնպես շարունակեցի իմ կրթահամալիրում։ Ես մինչ օրս սեբաստացի եմ։

Ջունգարական գերմանամուկ

Ես տանը պահում եմ փոքրիկ մոխրագույն գերմանական գերմանամուկ։ Նա շատ խնամք չի պահանջում, բայց կան որոշ խնամքի, կերակրման, ֆիզիկական ակտիվության ապահովման առանձնահատկություններ։ Տեսանյութում պատմել եմ դրանց մասին, սակայն գերմանամուկի փոխարեն ասում եմ “хомяк”, քանի որ այդպես ավելի կարճ է։

Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

Վիլյամ Սարոյան

Մի ընտանիքում կույր մարդ կար, որին տալիս էին ամենաընտիր կերակուրը, հագուստը, անկողինը՝ ամեն, ամեն ինչ, բայց գիշեր-ցերեկ թնկթնկում էր ու դժգոհում, որ իր հետ շատ տմարդի են վարվում։

Ընտանիքի մյուս անդամները եթե ջուր էին խմում, ապա կույրին կաթ էին տալիս, յուրաքանչյուրը բավարարվում էր մի աման ապուրով, բայց կույրին երեքն էին տալիս։

Նրանք կես նկանակ հաց էին ուտում, իսկ կույրը՝ երեք։

Բայց միևնույն էր, նա ողբում էր շարունակ և անիծում իր բախտը։

Եվ կույրի ծնողները, չդիմանալով նրա թնկթնկոցին, շատ բարկանում և մորթում են իրենց միակ գառը, խորովում են և սկյուտեղով մատուցում։

Կույրը հոտվտում է, հետո շոշափելով ուզում է չափը իմանալ։ Վերջապես սկսում է ուտել։

Առաջին պատառը կուլ տալիս ասում է.

-Եթե էսքանը ինձ եք տալիս, հիմա ո՞  վ գիտի ամեն մեկիդ մի ոչխար է հասել։

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:
Առակը ասում է, որ պետք է լինել շնորհակալ ընտանիքի անդամներկ խնամքի, հոգատարության համար։
2. Բնագրից օգտվելով, բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:
Անշնորհակալ, կասկածամիտ, դժգոհ, նախանձ։
3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:
Ով աշխատի՝ նա կուտի։

«Իմ անվան պատմությունը»

1Բարև։ Ես Հայկն եմ։ Ընդամենը ութ տարեկան եմ, սակայն անունս ունի հազարավոր տարիների պատմություն։ Ըստ ժողովրդական մեկնաբանության, Հայկ անունը նշանակում է «հսկա», «հաղթանդամ»։ Մեր նախահայրը համարվում է Հայկ նահապետը, որի անունից էլ ծագած է համարվում մեր ժողովրդի և երկրի անունը։  Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» աշխատությունում գրի առնված ավանդազրույցում նրան անվանում է նախահայր։ Համաձայն Աստվածաշնչի՝ Հայկը Հաբեթի սերունդներից էր և այդ պատճառով երբեմն անվանվում է Հաբեթոսթյան Հայկ։

Ըստ Մովսես Խորենացու, Հայկը սերում է Նոյի կրտսեր որդի Հաբեթից, Հայկը Նոյի 5-րդ սերունդն է։

Իմ անունը ընտրել է մայրիկս, հայրիկս ուրախությամբ համաձայնել է այդ ընտրության հետ։ Այն ինձ շա՜տ է դուր գալիս։ Եթե ես ընտրեի իմ անունը, կրկին ՀԱՅԿ կդնեի։

Մեծ գյուտարարը

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:

Continue reading

Երջանիկ խրճիթը. Ղազարոս Աղայան

Մեղմիկ սոսոփում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:
Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:
Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:
Տարավ իր տուն, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:
Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:
Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:
Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, միուսը արցունքոտ աչքերեվ նայում է հեռուն:
-Ինչ՞ու ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.- ի՞նչդ է պակաս, թե սեր ունիս մի աղջկա, հայտնիր, թե չէ, ի՞նչ կա…
Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները շրջապատել էին երտասարդին, խոսում ու ծիծաղում էին:
Եվ երիտասարդը մի օր զգուշ դուրս ելավ դալիճից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:
Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:
Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:
Երբ նրանք հացի նստեցին, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.
-Այս էլ որդուս բաժինը:
-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտյան անծանոթ անցորդներին տալիս… Հե՜յ մեր որդին էլ չի գա:
-Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի որ պատի տակ է կուչ եկել, ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս:
Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:
Ա՛հա , մեր որդին,- բացականչեցին ծերունիները և գրկեցին իրենց կորած որդուն և լաց եղան:
Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը: Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն, մանկության պես ոսկի… 

Հարցեր և առաջադրանքներ
Հարցերին պատասխանել ամբողջությամբ: 

  1. Տեքստում վարդագույնով գրված բառերը դու՛րս գրիր և բացատրի՛ր օնլայն բառարանի օգնությամբ:
  2. Ո՞վ է «Երջանիկ խրճիթը» ստեղծագործության հեղինակը։ «Երջանիկ խրճիթ» ստեղծագործության հեղինակը Ղազարոս Աղայանն է։
  3. Կարմիրով նշված բառերի հակառակ իմաստով բառերը գտեք:
  4. Քեզ ի՞նչ սովորեցրեց այս առակը։ Որ պետք է ծնողներից չփախչել, սիրել, հարգել։

Թռչող ձվիկները

Մոտենում էր զատիկը։ Հարրի Փոթերը և իր երկու ընկերները հանկարծակի եկան քաղաք, հանդիպեցին ինձ  հետ։ Նրանք ինձ հրավիրեցին իրենց կախարդական դպրոց, սակայն ես մերժեցի։ Փոխարենը հրավիրեցի Հարրիին և ընկերներին մեր տուն մասնակցելու զատկական տոնին։ Սեղանի վրա դրված էին ներկված ձվեր և ես Հարրիին խնդրեցի ավելացնել դրանց թիվը ևս տասով։ Բայց մենք Հարրիին լավ ենք ճանաչում, նա  իմ խնդրանքը կատարեց․ նա  ավելացրեց ձվերը, սակայն ոչ թե սովորական, այլ թռչող։ Մեր տանը տիրում էր հեքիաթային մթնոլորտ։ Օդում պտտվում էին գույնզգույն ներկված թռչող ձվիկները։ Այդ օրվամից մենք դարձել ենք անբաժան ընկերներ։

 

Սովորողի անհատական պլան

1. Ժամը 9:00-11:00
• Ապրիլի՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված նախագծեր՝
Մայրենի՝ «Զատկի ծես» ուսումնական նախագիծ
Ռուսերեն՝ Смышленые переводчики
Անգլերեն՝ Easter

2. Ժամը 11:00-14:00
• Տեսադասեր

Ռուսերենի տեսադաս- երկուշաբթի
Անգլերենի տեսադաս-չորեքշաբթի
Մայրենիի տեսադաս-հինգշաբթի
Մաթեմատիկայի տեսադաս-ուրբաթ
3. Ժամը 14:00-18:00
• Ընտանեկան նախագծեր:
Երբ տանից դուրս գալը արգելված չի լինում մեր բակի խաղահրապարակում եղբորս հետ անում ենք ֆիզիկական վարժություններ։
Խաղում ենք պաղկվոցի։
Հարրի Պոթեր, Չարլիի շոկոլադե գործարանը,Առյուծ արքա և այլ ֆիլմեր և մուլտեր եմ դիտում։
Սիրում եմ լսել Տիմատի, Դոնի։

4. Ժամը 18:00-20:00
• Ինքնակրթություն
Կարդում եմ 100 դասական հեքիաթները։ Արդեն կարդացել եմ «Կախարդական կաթսան» (շվեդական հեքիաթ), «Ձյունիկն ու Վարդիկը» (ըստ Գրիմ եղբայրների), «Թանկարժեք վառարանը» (ավստրիական հեքիաթ), «Գնդիկ բոքոնիկը» (անգլիական հեքիաթ), «Երեք խոզուկները» (անգլիական հեքիաթ), «Դեդալոսն ու Իկարոսը» (հունական առասպել)․․․

Վիլյամ Սարոյան Գրադարանում

(մաս առաջին)

Երկու լավ ընկերները՝ Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային գրադարան։

Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.

— Տես, ինչքա՜ն շատ են։ Ահա սրանք։ Մի այստեղ նայիր։ Սա կարմիր է։ Այնտեղ մի հատ էլ կանաչը կա։ Եվ դեռ ինչքա՜ն գրքեր կան։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր գրադարանի մասին:       Գրադարանը համեստ էր, բայց տպավորիչ։ Այնտեղ տիրում էր խոր լռություն։Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։
  2. Տղաներից յուրաքանչյուրն ի՞նչ էր որոնում գրադարանում:             Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։
  3. Գրի՛ր այն կանոնները, որոնք հարկավոր է պահպանել գրադարանում: Լռություն, կարգապահություն։