Category Archives: Մաթեմատիկա

Մաթեմատիկայի հաշվետվություն, առաջին շրջան

Մենք շատ հետաքրիր ենք անցկացնում մաթեմատիկայի դասերը։ Ընկեր Գրետան մեզ տալիս է տարբեր թեմաթիկ խնդիրներ, խաչբառեր։ Դասարանում սկսում ենք աշխատել, կատարել առջադրանքները։ Տանը շարունակում ենք դրանք։ Իմ կատարած առաջադրանքների մի մասը ներկայացնում եմ հղումների տեսքով։

ԱՄԱՆՈՐՅԱ ԽՆԴԻՐՆԵՐ

ԽՆԴԻՐՆԵՐ ՏԱՐԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մնացորդով բաժանում

20.11.20

19.11.20

18.11.20

17.11.20

Նոյեմբեր

Հոկտեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքները

Թթվի բաղադրատոմս և մաթեմատիկական խնդիր

Տրամաբանական խնդիրներ

Ամանորյա խնդիրներ

  1. Ձմեռ պապը իր պարկում եղած նվերների կեսի կեսը նվիրեց նախակրթարանի երեխաներին, իսկ մնացածը ՝ Արևմտյան դպրոցի  սովորողներին։ Քանի՞ նվեր ստացան արևմտյան դպրոցի  սովորողները, եթե նախակրթարանի երեխաները ստացել էին 30 նվեր։ 

    30*4=120
    120-30=90
    Պատ՝․ 90 նվեր։
  2. Ամանորի համար մայրիկը գնել էր ընկույզ։ 500 գրամ աղցանի համար օգտագործելուց հետո և 1 կգ  սեղանին դնելուց հետո մնաց 200 գրամ ընկույզ։ Որքա՞ն ընկույզ էր գնել մայրիկը։ 

    1000+500+200=1700
    Պատ՝․ 1700գ․
  3. Ձնեմարդը  Ձյունանուշիկին  հարցրեց,  թե Նոր տարում որ թվականը կսկսվի: Ձյունանուշն էլ  պատասխանեց, որ եթե   20 թվին աջից կցագրենք 2 թվանշանը, ստացված թիվը տասնապատկենք, որից հետո ավելացնենք 1, ապա կստանանք այդ թիվը: Օգնիր Ձնեմարդուն գտնել որոնելի  թիվը:

    202*10+1=2021
  4. Ամանորին Սոնան որոշեց պատրաստել մրգային աղցան։ Մրգային աղցանի համար նա օգտագործեց խնձոր, դեղձ, բանան ու տանձ։ Խնձորը և բանանը միասին 1կգ300գ էր։ Դեղձը 150 գրամով ավել էր տանձից։ Հաշվիր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ իմանալով, որ տանձը 500գ էր։

    150+500=650
    500+650+1300=2450
    Պատ՝․ 2450գ․
  5. Երբ տատիկը որոշեց իր մոտ եղած 89 կոնֆետները հավասարաչափ բաժանել իր 7 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ։ Քանի՞ կոնֆետ ստացան թոռնիկներից յուրաքանչյուրը, իսկ քանի՞ կոնֆետ մնաց տատիկին։

    89:7=12 (5 մն)
    Պատ՝․ Թոռնիկներից յուրաքանչյուրը ստացան 12 կոնֆետ, 5կոնֆետ մնաց տատիկին։
  6. Աննան  տոնածառի 7 խաղալիքի համար վճարեց 2800 դրամ։ Սոնան  այդ նույն խաղալիքից 9 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։

    2800:7=400
    400*9=3600
    Պատ՝․ 3600 դրամ


    Ո՞ր թիվն է մտապահել Ձնեմարդը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք նախ 1-ով, հետո  2020-ով, ապա կստանանք 2021։

    ?*2-1-2020=2021
    (2021+2020=4041)
    4041+1=4042
    4042:2=2021
    Պատ՝․ 2021
  7.  Ամանորյա դիմակահանդեսին մասնակցում են 100 սովորող։ Հայտնի է, որ աղջիկները 6-ով քիչ են տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա են մասնակցում դիմակահանդեսին։

    100-6=94
    94:2=42
  8. Ձմեռ պապը 20 նվերը պատրաստում է 2 ժամում, քանի ժամում նա կպատրաստի այդպիսից 180 նվեր։

    180:20=9
    9*2=18
    Պատ՝. 18 ժամ
  9. 3 հոգի տոնածառը զարդարում են 1 ժամում։ Քանի՞ ժամում այդ նույն տոնածառը կզարդարեն 4 հոգին։ Եթե նրանք բոլորը  միևնույն արագությամբ են աշխատում։

    3:1=3ժամ
    3ժամ=180րոպե
    180:4=45րոպե
    Պատ՝․ 45 րոպեում


  10. Ձմեռ պապն ու Ձյունանուշը միասին կբերեն 90 նվեր։ Ձնեմարդն ու Ձմեռ պապն իրար հետ կբերեն 75 նվեր։ Քանի՞ նվեր կբերի Ձյունանուշն ու Ձնեմարդը առանձին-առանձին, եթե Ձմեռ պապը բերում է 45 նվեր։

    75-45=30
    90-45=45
  11. Լապլանդիայից մինչև Փարիզ լինում է 15 ժամ։ Իսկ Փարզից մինչև Երևան 10 ժամ է։ Որքան ժամանակ կծախսի Ձմեռ պապը Լապլանդիայից միչև Երևան ուղիղ թռչելով։

    15+10=25 ժ
  12. Իմ ընտանիքին Ձմեռ պապը բերեց 10 նվեր։ Իմ ընկերուհու ընտանիքին բերեց 3-անգամ ավելի , իսկ ընկերոջս ընտանիքին բերեց ընկերուհուս ընտանիքին բերած նվերներից 3-ով քիչ։ Քանի նվեր ուներ Ձմեռ պապը, եթե նրա պարկում դեռ մնացել էր չբաժանված 10 նվեր։

    10*3=30
    30-3=27
    10+30+27+10=77

ԽՆԴԻՐՆԵՐ ՏԱՐԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Արամը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 30 տարով: 11 տարի հետո հայրիկը Արամից քանի՞ տարով մեծ կլինի:

Լուծում՝

Հայրիկ=30+5=35 (ներկա)

Արամ=11+5=16 (11 տարի  հետո)

Հայրիկ=35+11=46 (11 տարի  հետո)

46-16=30

Պատասխան՝ 30:
2. Աշոտի մայրիկը 30 տարեկան է, իսկ Աշոտը նրանից փոքր է 25  տարով։ 6 տարի հետո մայրիկը Աշոտից քանի՞ տարով մեծ կլինի:

Continue reading

Մնացորդով բաժանում

1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 10 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 4։
10*7+4=74
2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 21 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 11։

21*5+11=116
3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 5։

17*2+5=39
4)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 101 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 2։

101*7+2=709

5) Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 53 է, թերի քանորդը՝ 3,
մնացորդը՝ 25։

53*3+25=184

6) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
5-ի բաժանելիս։4

7)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
19-ի բաժանելիս։18

8)Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։10

9)Գտիր այն ամենափոքր թիվը, որը 5-ի և 10-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։10+2=12

10)Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 9-ի և 6-ի։18

11)Գտիր այն ամենափոքր թիվը, որը 9-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ։18+4=22

20.11.20

1.Եթե Դավիթի մտապահած թիվը քառապատկենք ու արդյունքից հանենք ամենափոքր երկնիշ թվի եռապատիկը, ապա կստանանք  50։ Գտե՛ք  Դավիթի մտապահված  թիվը։

1)10×3=30

2)50+30=80

3)80:4=20

2.Եթե Էվայի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 5, արդյունքը բաժանենք 5-ի, ապա կստանանք 11։ Ո՞ր թիվն է մտապահել Էվան։

1)11×5=55

2)55+5=60

3) 60:2=33

3.Ո՞ր թիվն է մտապահել Սուսաննան, եթե նրա մտապահած թիվը հնգապատկենք,  արդյունքը փոքրացնենք  10 անգամ,   ապա կստանանք 15։

1)10×15=150

2)150:5=30

4.Եթե Արամի մտապահած թիվը բազմապատկենք 7-ով և արդյունքից հանենք 20, ապա կստանանք 260։ Ո՞ր թիվն է մտապահել Արամը։

1)260+20=280

2)280:7=40

5.Սիրելի սովորողներ, այժմ կազմեք վերջից լուծվող խնդիրներ։

Եթե Կատրինի մտապահած թիվը բազմապատկենք 10-ով և բաժանեք 10 կստանանք 50։Ի՞նչ թիվ է մտապահել Կատրինը։

6.Քանի՞ բաժանարար ունի 40-ը։

7.Քանի՞ բաժանարար ունի 32-ը։

8.Քանի՞ բաժանարար ունի 12-ը։

9.Քանի՞ բաժանարար ունի 24-ը։

10.Գտիր 34 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։

11.Գտիր 65 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։

19.11.20

Եթե Աշոտի  մտապահած  թվին ավելացնենք 2 և ստացված  գումարը փոքրացնենք 3 անգամ, ապա կստանանք 34։ Գտե՛ք Աշոտի մտապահված թիվը։

1)34×3=102

2)102-2=100

Աննայի մտապահած թվի եռապատիկից, եթե հանեք 5-ի քառապատիկը, ապա կստանաք 40։ Գտե՛ք Աննայի մտապահված թիվը։

1)40+20=60

2) 60:3=20

Եթե Գայանեի  մտապահած թվից հանենք  ամենափոքր զույգ երկնիշ թիվը, արդյունքը հնգապատկենք, ապա կստացվի 125։ Գտե՛ք  Գայանեի  մտապահված  թիվը։

1) 125:5=25

2) 25+10=35

Եթե Արամի մտապահած  թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք  89, ապա կստանանք 111։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։

1) 111+89=200

2) 200-127=73

Եթե Նարեի մտապահած թիվը բազմապատկենք 3-ով ու ստացված արտադրյալին  գումարենք 83, ապա կստացվի 419։ Գտե՛ք  Նարեի մտապահված  թիվը։

1) 419-83=336

2) 336:3=112

Եթե Նարեկի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 14 և արդյունքը բաժանենք 5-ի, կստանանք 60։ Ո՞ր թիվն է մտապահել Նարեկը։

1)60×5=300

2) 300+14=314

3)300:2=150

Ո՞ր թիվն է մտապահել Սոնան, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք  10-ով,    կստանանք  200։

1)200+10=210

2)210:2=105

Եթե Դավիթի մտապահած թիվը բազմապատկենք 4-ով և արդյունքից հանենք 20, կստանանք 2020։ Ո՞ր թիվն է մտապահել Դավիթը։

1)2020+20=2040

2)2040:4=510

Քանի՞ բաժանարար ունի 35-ը։

Պատ․՝1,5,7,35։

Քանի՞ բաժանարար ունի 28-ը։

Պատ․՝1,2,4,7,14,28։

18.11.20

Թվարկիր 8-ի բոլոր բաժանարարները ։ Ո՞րն է 8-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։

1)8-ի բաժանարարներն են։ 1,2,4,8:

2) Ամենամեծը 8, ամենափոքրը 1։

Թվարկիր 15-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 15-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։

1) 15-ի բաժանարարներն են 1,3,5,15

2) Ամենամեծը 15, ամենափոքրը 1։

Թվարկիր 20-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 20-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։

1)20-ի բաժանարարներն են 1,2,4,5,10,20։

2) Ամենամեծը 20, ամենափոքրը 1։

Թվարկիր 14-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 14-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։

1)1,2,7,14:

2)Ամենամեծը 14, ամենափոքրը 1։

Քանի՞ բաժանարար ունի 18-ը, ո՞ր թվերն են դրանք։

1)18-ը ունի 6 բաժանարար բաժանարար՝1,2,3,6,9,18:

Ո՞ր թիվն է 64-ի ամենամեծ բաժանարարը։

1)ամենամեծ`64:

Ո՞ր թիվն է 25-ի ամենամեծ բաժանարարը, իսկ ո՞րն է ամենափոքրը։

1)Ամենամեծը 25, ամենափոքրը 1։

Թվարկիր 30-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 30-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։

1)30-ի բաժանարարները` 1,2,3,5,6,10,15,30:

2)Ամենամեծը 30, ամենափոքրը 1։

Գտիր 26 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։

1)26+1=27

Գտիր 48 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։

1)48+1=49

17.11.20

Առաջադրանքներ

21;12;36;63;25;52;13;31;15;51;18;81;20;2;100;1;29;92;14,41;35,53;40,4;48,84 թվերից առանձնացրու

ա) զույգ թվերը։12,36,52,18,20,2,100,92, 14,40,4,48,84:

բ) կենտ թվերը։2, 25,13,31,15, 51,81,1,29,41,35,53:

Ո՞րն է ամենափոքր զույգ թիվը։2

Ո՞րն է ամենափոքր զույգ երկնիշ  թիվը:10

  Առաջադրանքներ

1. Համեմատի՛ր.

3405 < 47809

32005 > 22070

27789 > 26789

230204 < 234504

23426 < 23789

2845 = 2845

264890 < 264897

 456717 > 234597

32569 =  32569

 2. Աստղանիշը փոխարինիր այնպիսի թվանշանով, որ ստանաս ճշմարիտ հավասարություն:

389<395

 8734>8845

356589>356949

306784<306*84

475156<475759

18991>18985

3․Թվերը դասավորել   աճման կարգով՝   

323890, 4567, 45, 890584, 456, 3։

3, 45, 456, 4567,323890,890584:

4․Թվերը դասավորել նվազման կարգով՝ 3689, 452, 3698, 12, 156, 569993։

569993, 3698, 452, 156, 12:

5․  8455 > 84*5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն   ի՞նչ   թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:

8455 > 8415

6․Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

 100, 200, 4010, 5070, 6000

3200, 1340, 540, 100, 290

 3368, 2358, 2321, 101, 15

2065, 112, 99, 9, 10

Պատ․՝3 տողն է։

Նոյեմբեր

Օրինակ՝ 10 լիտր տարողությամբ տարայում թթու պատրաստելու համար անհրաժեշտ է 500 գ աղ։ Որքա՞ն աղ է անհրաժեշտ ՝

ա)1 լ տարողությամբ տարայում թթու պատրաստելու համար:

Պատ․՝50գ

բ)3 լ տարողությամբ տարայում թթու պատրաստելու համար:

Պատ․՝150գ

գ) 5 լ տարողությամբ տարայում թթու պատրաստելու համար:

Պատ․՝250գ