Category Archives: Մայրենի

Փետրվարի 4

Յուրաքանչյուր առածում տեղադրի՛ր ընդգծված բառի հականիշները։

Նախ մտածի՛ր, հետո գործն սկսի՛ր։

Ինքը՝ կարճ, լեզուն երկար։

Ինչ որ ցանես, էն էլ բերես։

Թանկից էժան   չկա։

Ինչպե՞ս կասես մեկ բառով

Ցուրտն ընկնել- ցրտել

Դադար տալ- դադարել

Ցուրտն ընկնել- ցրտել

Ճանապարհ դնել- ճամփորդել

Փախուստի դիմել- փախնել

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ գրելով է կամ ե։

եղևնի, էակ, վայրէջք, գրեթե, եղեգնուտ, բազմերանգ, երգ, էսկիմոս, ապերջանիկ, երգ, եկեղեցի, եղյամ, նրբերշիկ, եռուզեռ, տիեզերք, երթուղի։

Լրացրո՛ւ բաց թողնված օ կամ ո տառերը։

օձիք, անօթևան, անորսալի, ձկնորս, բացօթյա, օրորոց, տնօրեն, բարորակ, շաբաթօրյակ, հանրօգուտ։

Ձևով նույն, բաց իմաստով տարբեր բառեր գրի՛ր։

Օրինակ՝ բազուկ, հոտ, գլուխ․․․․

Գրի՛ր բառեր, որոնք ունեն մեկ տառի տարբերություն։

Օրինակ՝

Շուտ-շատ, սար-քար-դար-լար, ուղտ-ուխտ, սար-սուր, սուր-մուր, մուր-մուկ-ժուկ, քոր-հոր-լոր-կոր, շուն-բուն-տուն, կավ-հավ, բեղ-տեղ։

Փետրվարի 3

1․ Ընդգծված արտահայտությունները փոխարինի՛ր մեկ բառով։ 

աշխարհքով մին է լինում-ուրախանալ

ուսերը վեր են քաշում -զարմանալ

անց է կենում-անցնել

լեզու է առնում– խոսում է

ծառիցը վեր է բերում-իջեցնում

վեր կենում– կանգնել

աչքը ճպում է– աչքը թարթում է

շնչի է գալի-ուշքի է գալիս

կյանքն ու արևը բաշխում է ապրողներին -մահանալ

2. Հեքիաթից առանձնացրո՛ւ շեղատառերով գրված բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

հանդգնել-համարձակվել

ապարանք-Պալատ

 հիրավի-Իրավացի

Ահ-Վախ

կազդուրվել-Կազդուրել

 չքնաղ-գեղեցիկ

գթալ- Կարեկցություն

 ոչով

ընկղմվել-տեղում

3. Գրի՛ր տրված բառերի հականիշները։

ջահել-ահել

դժբախտ-բախտավոր

քաջ-արդար-անարդար

Փետրվարի 2

Հեքիաթից դուրս գրել 6-10 ուրիշի խոսք պարունակող նախադասություն։

— Ասացեք, աղաչում եմ, ով երջանիկ մարդիկ, ի՞նչ է էս քաղաքի անունը:

— Ոսկի քաղաքն է սա, բարի օտարական։

— Իսկ դուք ծառանե՞ր եք, որ բանում եք ձեր տերերի այգիներում, թե՞…

— Մենք տեր ու ծառա չգիտենք։

— Իսկ ձեզ ո՞վ է կառավարում։

— Գոհար թագուհին։

— Շատ զորեղ թագուհի է երևի։

— Այո՛, նա գիտի երջանկացնելու գաղտնիքը։

— Արդյոք կարելի՞ է նրան տեսնել։

— Նրա դուռը բաց է ամենքի առջև, իսկ օտարականներին միշտ նրա մոտ են տանում, և քեզ էլ կհրավիրեն անշուշտ։

Ճամբարի հաշվետու պատում

Ես շատ եմ սիրում ճամբարային օրերը մեր դպրոցում։ Այդ օրերի ընթացքում մենք հիմնական դասացուցակով դասեր չենք անում, այլ բաժանվում ենք ջոկատների ըստ մեր նախասիրության։ Յուրաքանչյուր ջոկատի մասնակից վարում է իր ճամբարային օրագիրը։ Ես նույնպես ունեմ իմ օրագիրը, որին կարող եք հետեւել այս հղումով։ Ուսումնական ճամբար

Ես ընտրել էի հայրենագետ-ճամփորդների ջոկատը, որը անվանվում էր “Բիայնիլի”։

Մենք տարբեր նախագծերի ենք մասնակցել, գնացել ենք սահադաշտ, Ջրվեժի անտառապարկ։ Ես ամենաշատը ճամբարային 5րդ օրն եմ հավանել։ Ճամբարային 5րդ օր

Ճամբարի ընթացքում մուլտֆիլմեր, ներակայացումներ ենք դիտել, կախազարդեր ենք պատրաստել։

Մեր ջոկատը շատ հետաքրքիր անցկացրեց հունվարյան ճամբարը։

Ամանորյա թխվածքաբլիթ կոճապղպեղով

ամանորյա-թղխվածքաբլիթ-կոճապղպեղով

Ներկայացնում ենք ամանոյա թխվածքաբլիթի բաղադրատոմս:

Բաղադրիչներ՝

  • կարագ — 100 գրամ
  • շաքարավազ- 100 գրամ
  • մեղր — 100 գրամ
  • ձու — 2 հատ
  • կոճապղպեղ — 1 թ/գդ
  • դարչին — 1 թ/գդ
  • փխրեցուցիչ — 2 թ/գդ
  • ալյուր — 350-400 գր

Պատրաստման եղանակը.
Խառնում ենք կարագն ու շաքարավազը։ Ավելացնում ենք մեղրը, ձուն, կոճապղպեղն ու դարչինը և խառնում։ Վերջում ավելացնում ենք փխրեցուցիչն ու ալյուրը, եւ խմոր հունցում։ Խմորը գրտնակով բացում  ենք ( եթե այն հաստ լինի, թխվածքաբլիթները փափուկ կլինեն, իսկ եթե բարակ, ապա` խրթխրթան)։ Ձեւամաններով   կտրտում ենք։ Եթե այդպիսի ձեւաման չունեք, թղթի վրա նկարեք, այնուհետեւ թուղթը դրեք խմորի վրա եւ կտրտեք ուրվագծերով։
Տապակի վրա բուսայուղ ենք քսում, յուղաթուղթ դնում եւ թխվածքաբլիթները զգուշորեն տեղափոխում տապակի վրա։ Եթե խմորը բարակ եք բացել՝ տեղափոխելուց դժվարություններ կառաջանան։ Այդ դեպքում կարող եք խմորն անմիջապես թղթի վրա բացել,  կտրատել ձեւամաններով, ավելորդ կտորները հանել եւ թղթով տեղափոխել տապակի վրա։
Տապակը դնում ենք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ եւ թխում 8-10 րոպե ։
Թխվածքաբլիթները ձեւավորում ենք ըստ ճաշակի, օրինակ՝  հրուշակեղենի մատիտներով, ջնարակով, հալեցրած շոկոլադով,  կոկոսի քերուկով եւ այլն։

Ձմեռային/ամանորյա հումոր

«Հարգելի Ձմեռ պապ: Այս տարի ես իսկապես շատ եմ ուզում քոթոթ: Խնդրում եմ, խնդրում եմ, խնդրում եմ, խնդրում եմ: Խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ մի քոթոթ նվիրել: Վազգեն »:
«Վազգենչիկ: Քո նվնվոցն ու աղաչանքը կարող է ազդել ծնողներիդ վրա, բայց դա ինձ մոտ չի անցնի։ Նորից սվիտեր կստանաս: Ձմեռ Պապ”.

  • Աղջի՛կ, ձկներին կերակրե՞լ ես:
  • Ոչ, բայց ես շնորհավորեցի նրանց Ամանորը:

Նապաստակ, որը սպառնում է ձնեմարդին վարսահարդարիչով.

  • Գազա՞ր, թե՞ կյանք:

Մայրենիի հաշվետվություն, առաջին շրջան

Մենք անցկացնում ենք շատ հետաքրքիր դասեր ընկեր Արմինեի հետ։ Մայրենին ամենակարևոր առարկաներից է, ես աշխատում եմ հնարավորինս ուշադիր լինել դասերին, սակայն ինձ դա ոչ միշտ է հաջողվում։ Ինձ համար առաջադրանքները երբեմն բարդ են թվում, բայց հաղթահարելի են։ Պետք է աշխատեմ ավելի շատ, որ հասնեմ ավելի լավ արդյունքների։ Հղումների տեսքով ներկայացնում եմ իմ բլոգում հրապարակած աշխատանքները։

ՓԱՓՈՒԿ ՁՅՈՒՆ

Նամակ Ձմռանը

Կանաչ եղևնին

Ցանկությունների ծառ

Ուրիշի ուղղակի խոսք “Ցանկությունների ծառ” հեքիաթից

Աշխարհը շուռ է եկել

Նախադաս․ տեսակ․

Եղնիկը. Ավետիք Իսահակյան

ԵՐՋԱՆԻԿ ԽՐՃԻԹԸ

ԵՐՋԱՆԻԿ ԽՐՃԻԹԸ

Մխիթար Սեբաստացի

ԼԱՎՆ ՈՒ ՎԱՏԸ ԻՄ ԴՊՐՈՑՈՒՄ

Ինչպես ես դարձա սեբաստացի

Ջունգարական գերմանամուկ

Հայաստան ասելիս

Վիլյամ Սարոյան

ՓԱՓՈՒԿ ՁՅՈՒՆ

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Զգույշ իջիր դաշտերին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:

Հանդարտ, կամաց իջիր այնպես,
Ծաղիկները չարթնանան,
Ծածկիր նրանց քնքուշ ու հեզ,
Զգույշ, զգույշ անսահման:

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Հանգիստ, խաղաղ իջիր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար:

Նամակ Ձմռանը

Էկրանի գեղեցիկ նկարներ: Ձմեռ | Armblog.net

Բարև Ձմեռ։ Գիտե՞ս քեզ ինչու եմ սիրում, որովհետև կարողանում ենք խաղալ ձնագդիկ, սարքել ձնեմարդ, դիմավորել Նոր տարին և Սուրբ Ծնունդը; Սակայն ես ձմեռը սիրում եմ նաև այն պատճառով, որ իմ ծնունդն է հունվար ամսին։ Ես կրկնակի նվերնր եմ ստանում հունվար ամսին։ Ես անհամբեր սպասում եմ առատ ձյան տեղումներին։