Մենք շատ հետաքրիր ենք անցկացնում մաթեմատիկայի դասերը։ Ընկեր Գրետան մեզ տալիս է տարբեր թեմաթիկ խնդիրներ, խաչբառեր։ Դասարանում սկսում ենք աշխատել, կատարել առջադրանքները։ Տանը շարունակում ենք դրանք։ Իմ կատարած առաջադրանքների մի մասը ներկայացնում եմ հղումների տեսքով։
Ձմեռ պապը իր պարկում եղած նվերների կեսի կեսը նվիրեց նախակրթարանի երեխաներին, իսկ մնացածը ՝ Արևմտյան դպրոցի սովորողներին։ Քանի՞ նվեր ստացան արևմտյան դպրոցի սովորողները, եթե նախակրթարանի երեխաները ստացել էին 30 նվեր։
30*4=120 120-30=90 Պատ՝․ 90 նվեր։
Ամանորի համար մայրիկը գնել էր ընկույզ։ 500 գրամ աղցանի համար օգտագործելուց հետո և 1 կգ սեղանին դնելուց հետո մնաց 200 գրամ ընկույզ։ Որքա՞ն ընկույզ էր գնել մայրիկը։
1000+500+200=1700 Պատ՝․ 1700գ․
Ձնեմարդը Ձյունանուշիկին հարցրեց, թե Նոր տարում որ թվականը կսկսվի: Ձյունանուշն էլ պատասխանեց, որ եթե 20 թվին աջից կցագրենք 2 թվանշանը, ստացված թիվը տասնապատկենք, որից հետո ավելացնենք 1, ապա կստանանք այդ թիվը: Օգնիր Ձնեմարդուն գտնել որոնելի թիվը:
202*10+1=2021
Ամանորին Սոնան որոշեց պատրաստել մրգային աղցան։ Մրգային աղցանի համար նա օգտագործեց խնձոր, դեղձ, բանան ու տանձ։ Խնձորը և բանանը միասին 1կգ300գ էր։ Դեղձը 150 գրամով ավել էր տանձից։ Հաշվիր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ իմանալով, որ տանձը 500գ էր։
150+500=650 500+650+1300=2450 Պատ՝․ 2450գ․
Երբ տատիկը որոշեց իր մոտ եղած 89 կոնֆետները հավասարաչափ բաժանել իր 7 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ։ Քանի՞ կոնֆետ ստացան թոռնիկներից յուրաքանչյուրը, իսկ քանի՞ կոնֆետ մնաց տատիկին։
89:7=12 (5 մն) Պատ՝․ Թոռնիկներից յուրաքանչյուրը ստացան 12 կոնֆետ, 5կոնֆետ մնաց տատիկին։
Աննան տոնածառի 7 խաղալիքի համար վճարեց 2800 դրամ։ Սոնան այդ նույն խաղալիքից 9 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։
2800:7=400 400*9=3600 Պատ՝․ 3600 դրամ
Ո՞ր թիվն է մտապահել Ձնեմարդը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք, արդյունքը փոքրացնենք նախ 1-ով, հետո 2020-ով, ապա կստանանք 2021։
Ձմեռ պապն ու Ձյունանուշը միասին կբերեն 90 նվեր։ Ձնեմարդն ու Ձմեռ պապն իրար հետ կբերեն 75 նվեր։ Քանի՞ նվեր կբերի Ձյունանուշն ու Ձնեմարդը առանձին-առանձին, եթե Ձմեռ պապը բերում է 45 նվեր։
75-45=30 90-45=45
Լապլանդիայից մինչև Փարիզ լինում է 15 ժամ։ Իսկ Փարզից մինչև Երևան 10 ժամ է։ Որքան ժամանակ կծախսի Ձմեռ պապը Լապլանդիայից միչև Երևան ուղիղ թռչելով։
15+10=25 ժ
Իմ ընտանիքին Ձմեռ պապը բերեց 10 նվեր։ Իմ ընկերուհու ընտանիքին բերեց 3-անգամ ավելի , իսկ ընկերոջս ընտանիքին բերեց ընկերուհուս ընտանիքին բերած նվերներից 3-ով քիչ։ Քանի նվեր ուներ Ձմեռ պապը, եթե նրա պարկում դեռ մնացել էր չբաժանված 10 նվեր։