Մեք ամբողջ դասարանով գնացել էինք ճամփորդության դեպի Արագած լեռ, Ամբերդի ամրոց, Քարի լիճ։ Այնտեղ անցկացրել ենք շատ հետաքրքիր օր։
Ամբերդի ամրոց-համալիրը՝ Հայաստանի անառիկ ամրոցներից մեկն է: Այն կառուցվել է Արագած լեռան լանջերին։
Դեպի ամրոց տանող ճանապարհը անմարդաբնակ է, այն նրբորեն միախառնվում է բլուրներ հետ, իսկ Ամբերդի բարձունքից հրաշալի տեսարան է բացվում դեպի հորիզոն։
Երկհարկանի կառույցն ունի նաև փառահեղ սանդուղքներ, իսկ պատերից վեր են խոյանում ամրոցը պաշտպանող հզոր աշտարակներ։ Ամբերդի ամրոցի արտաքին ճարտարապետությունը պարզ է և արտահայտիչ, կորընթարդ ձևավորված գմբեթներով և հզոր աշտարակներով։
Քարի լիճը գտնվում է Արագած լեռան վրա. բացարձակ բարձրությունը` 3207մ, հայելու մակերեսը` 0,12ք.կմ, խորությունը` 9մ:
Առաջացել է սառցե գոյակցություններից: Լիճը երկարատև շրջապատված է լինում ձյունով, ինչի պատճառով ջուրը բավականին սառն է մնում: Քարի լճից սկիզբ է առնում Արքաշեն գետը: Լճի ափին է առաջնային տիեզերական ճառագայթների գրանցման ու հետազոտման կայանը, որը կառուցել են Ալիխանյան եղբայրները 1942թ.-ին:
Ըստ ավանդազրույցի, երբ Արարատ լեռան և Արագած լեռան միջև վեճ ծագեց, թե ով է նրանցից ավելի գեղեցիկ և ավելի բարձր, Մարութա լեռը փորձեց հաշտեցնել նրանց, բայց ապարդյուն: Բարկանալով վերջինս անիծեց երկուսին ու ընդմիշտ բաժանեց միմյանցից: Հետագայում Արագածի լանջին լեռան արցունքներից գոյացավ Քարի լիճը: Բարձրությունը ծովի մակերևույթից 3200 մ է: Գրեթե տարվա բոլոր եղանակներին լճի շուրջը ձնածածկ է, իսկ լճի ջուրը բավականին սառն է:
Արագած լեռը ժամանակակից Հայաստանի տարածքում ամենաբարձր կետն է (հյուսիսային գագաթ 4090 մ): Լեռն ունի ունի չորս գագաթ և վաղ անցյալում եղել է աշխարհի խոշոր հրաբուխներից մեկը։ Արագածը հայտնի է իր սառնորակ աղբյուրներով, որոնք ձնհալի ջրերի ու սառցադաշտերի հետ սկիզբ են տալիս մի շարք գետերի ու գետակների։ Այստեղ կան նաև հին սրբավայրերի և լքված հնագույն բնակավայրերի մնացորդները: Արագածը սիրված վայր է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղացի սպորտի և լեռնագնացության սիրահարների համար: