Category Archives: Հայրենագիտություն

Google map-ի օգնությամբ հեռավորության/ճանապարհի պարզում մեքենայով շարժվելու դեպքում

Իմ տանից դպրոց ճանապարհը կազմում է 7.9 կմ, 10 րոպե մեքենայով։

Երևանից Շուշի՝ 330 կմ, 5 ժ 19 ր, անցնում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերով։

Երևանից Գյումրի՝ 121 կմ, 1 ժ 59 ր, անցնում է Արագածոտնի մարզով։

Հրազդանից Կապան՝ 318 կմ, 5 ժ 58 ր, անցնում է Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերով։

Հայկ և Բել

Հայկի և Բելի մասին առասպելը, պատմականանալով, կապվել է հայկական ցեղերի կամ նախահայրերի և նրանց հարավային հարևանների (ասորեստանցիներ կամ բաբելացիներ) հետ և վերածվել է դյուցազնավեպի։ Աղեղնավոր Հայկը հայ ցեղի նախնին է, իսկ բռնակալը Բելը՝ սեմական ժողովուրդների արեգակնային աստվածը կամ Ասորեստանի թագավորը։ Վերջինս հպատակեցնում է բոլոր հսկաներին ու ժողովուրդներին։ Հայկը չի հպատակվում նրան: Իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադ երկիրը, ապա անցնում է Հարք, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշեն և բնակվում այնտեղ։ Տիտանյան Բելը դեսպան է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն։ Հայկը մերժում է: Բելը մեծ զորքով մտնում է Արարադ երկիրը։ Ճակատամարտում Հայկն իր երեքթևյան նետով սպանում է Բելին։ Ըստ վեպի՝ Հայկից սերում են հայերը, իսկ նրա բնակած երկիրը կոչվում է Հայք։ Կռվի վայրը Հայկն անվանում է Հայոց ձոր։ Պատմությունը հիշվում է Մովսես Խորենացու (V դար) և Սեբեոսի (VII դար)պատմություններում, իսկ առանձին պատառիկներ՝ Անանիա Շիրակացու, Ջիվանշիրի,Վանական Վարդապետի և ուրիշների երկերում, նաև ժողովրդական զրույցներում: ԸստՄովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ,քաջ, երևելի և ազատասեր դյուցազն է: Հայկի և Բելի բանակների միջև ճակատամարտը տեղի է ունեցել Վանա լճի, Ք. ա. 2492 թ.: Հայ ժողովուրդը Հայկի անունով է կոչել Օրիոնհամաստեղությունը: «Գեղապատշաճ», «Խայտակն», «Քաջագանգուր», «Վարսագեղ»անուններով փառաբանվող Հայկը երբեմն նույնացվել է Հրատ (Մարս) մոլորակի հետ:

Ծագումով գյումրեցի Հայկը

Բարև, ես Հայկն եմ։ Ծնվել եմ Երևանում, բայց ծագումով Գյումրիից եմ։ Հայրս և մայրս գյումրեցիներ են, նրանք ծնվել են նախկին Լենինական,ներկայիս Գյումրի քաղաքում։ Գյումրին ունեցել է տարբեր անվանումներ՝ ի սկզբանե Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի,  1840-1924 թվականներին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թվականներին՝ Լենինական, 1990-1992 թվականներին Կումայրի), բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է։ Գյումրին Հայաստանին տվել է մշակույթի այնպիսի մեծագույն գործիչների, որոնցից են գրողներ Հովհաննես ՇիրազըԱվետիք Իսահակյանը և դերասան Մհեր Մկրտչյանը:

Գյումրին շատ դժվար օրեր է ունեցել, բայց գյումրեցիները միշտ շատ կատակասեր են եղել, կան ու կլինեն։ Ներկայիս ամենա տարածված հումորներից է․ Գյումրեցի սպան պատահաբար հանդիպում է կամավորականների ջոկատով Արցախ գնացած հորը ու զարմացած ասում. « Ի պա դու էլ ես եկել», հայրը լուրջ դեմքով .«իշու ձագ, կարո՞ղ է գիտես հայրենասեր մորդ ես քաշել»: 

ՀՀ հարևան պետությունները։

ՀՀ-ն հյուսիսում սահմանակից է Վրաստանին (Թբիլիսի), արևելքում՝ հայկական երկրորդ պետությանը՝ Արցախի Հանրապետությանը, արևելքում և հարավ-արևմուտքում՝ Ադրբեջանին (Բաքու) և նրա կազմի մեջ մտնող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը (Թեհրան), արևմուտքում՝ Թուրքիային (Անկարա): Սահմանագծի ընդհանուր երկարությունը 1422 կմ է: Առանձնահատկություն է, որ պետական սահմանի ամենաերկար երկու հատվածները՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, «փակ» են: 

Իմ ազգանվան պատմությունը/տոհմածառը

Իմ ազգանունը Ղազարյան է։ Պապիկս՝ Սերգեյը Ղազարյանը, թիֆլիսահայ է։ Իրենց տոհմի Ղազարյանները ծնվել են Թբիլիսի քաղաքում։ Հիմա էլ այտեղ են ապրում պապիկիս քույրերի, եղբայրների ընտանիքները։ Ես պապիկիս չեմ տեսել և այդքան լավ չգիտեմ իր ազգանվան պատմությունը։ Սակայն, տեղյակ եմ, որ Ղազար(ոս) նշանակում է Աստված օգնեց ինձ։ Եղիազար անվան կրճատ ձևն է։ Թող Աստված օգնական լինի իմ տոհմին և ողջ հայ ազգին։

Ամբերդի ամրոց, Քարի լիճ, Արագած լեռ

Մեք ամբողջ դասարանով գնացել էինք ճամփորդության դեպի Արագած լեռ, Ամբերդի ամրոց, Քարի լիճ։ Այնտեղ անցկացրել ենք շատ հետաքրքիր օր։

Ամբերդի ամրոց-համալիրը՝ Հայաստանի անառիկ ամրոցներից մեկն է: Այն կառուցվել է Արագած լեռան լանջերին։
Դեպի ամրոց տանող ճանապարհը անմարդաբնակ է, այն նրբորեն միախառնվում է բլուրներ հետ, իսկ Ամբերդի բարձունքից հրաշալի տեսարան է բացվում դեպի հորիզոն։
Երկհարկանի կառույցն ունի նաև  փառահեղ սանդուղքներ, իսկ պատերից վեր են խոյանում ամրոցը պաշտպանող հզոր աշտարակներ։ Ամբերդի ամրոցի արտաքին ճարտարապետությունը պարզ է և արտահայտիչ,  կորընթարդ ձևավորված գմբեթներով և հզոր աշտարակներով։

Քարի լիճը գտնվում է Արագած լեռան վրա. բացարձակ բարձրությունը` 3207մ, հայելու մակերեսը` 0,12ք.կմ, խորությունը` 9մ:

Առաջացել է սառցե գոյակցություններից: Լիճը երկարատև շրջապատված է լինում ձյունով, ինչի պատճառով ջուրը բավականին սառն է մնում: Քարի լճից սկիզբ է առնում Արքաշեն գետը: Լճի ափին է առաջնային տիեզերական ճառագայթների գրանցման ու հետազոտման կայանը, որը կառուցել են Ալիխանյան եղբայրները 1942թ.-ին:

Ըստ ավանդազրույցի, երբ Արարատ լեռան և Արագած լեռան միջև վեճ ծագեց, թե ով է նրանցից ավելի գեղեցիկ և ավելի բարձր, Մարութա լեռը փորձեց հաշտեցնել նրանց, բայց ապարդյուն: Բարկանալով վերջինս անիծեց երկուսին ու ընդմիշտ բաժանեց միմյանցից: Հետագայում Արագածի լանջին լեռան արցունքներից գոյացավ Քարի լիճը: Բարձրությունը ծովի մակերևույթից 3200 մ է: Գրեթե տարվա բոլոր եղանակներին լճի շուրջը ձնածածկ է, իսկ լճի ջուրը բավականին սառն է: 

Արագած լեռը ժամանակակից Հայաստանի տարածքում ամենաբարձր կետն է (հյուսիսային գագաթ 4090 մ): Լեռն ունի ունի չորս գագաթ և վաղ անցյալում եղել է աշխարհի խոշոր հրաբուխներից մեկը։ Արագածը հայտնի է իր սառնորակ աղբյուրներով, որոնք ձնհալի ջրերի ու սառցադաշտերի հետ սկիզբ են տալիս մի շարք գետերի ու գետակների։ Այստեղ կան նաև հին սրբավայրերի և լքված հնագույն բնակավայրերի մնացորդները: Արագածը սիրված վայր է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղացի սպորտի և լեռնագնացության սիրահարների համար:

Ամառային արձակուրդներ 2020

Այս տարի իմ ամառային արձակուրդնեերը անցկացրել եմ Երևանում, Գյումրիում, Աղվերանում։ Գյումրիում եղբայրներիս հետ բակում խաղում էինք, շան փոքրիկ ձագուկ էինք գտել բակում, խնամում։ Երեկոյան ժամերին զբոսնում էինք։ Մի օր նույնիսկ ականատես եղանք հսկայական կարկտային տեղումներին։ Քաղաքում առաջացել էին մեծ սառցե բեկորներ։ Աղվերանում նույնպես շատ հետարքիր հանգստյան օրեր անցկացրեցինք։ Լողավազանում լողացանք, վայելեցինք բնությունը, այցելեցինք հին եկեղեցիներ։