Category Archives: Հայրենագիտություն

Հայրենագիտության հաշվետու-պատում

Իմ ամենասիրելի առարկան Հայրենագիտությունն է։ Ընկեր Սոնան շատ հետաքրքիր է մատուցում մեզ նյութերը։ Նա ամենահումորով, ամենաուրախ ուսուցչուհին է։ Այս առարկայի շնորհիվ մենք բացահայտում ենք մեր Հայրենիքը, տարածքները, ազգային տոները, թանգարանները, հին հայ աստվածներին, քրիստոնեությունը։ Մենք Հայրենագիտության դասի շրջանակներում շատ ճամփորդում ենք։

https://haykghazaryan.school.blog/category/հայրենագիտություն/

Ճամփորդություն դեպի Գեղարքունիքի մարզ

Երևանից մինչև Սևան ճանապարհը




Սևանի եղանակի տեսությունը

Սևանա լիճը քաղցրահամ, բարձրադիր, նավարկելի լիճ է: Հայկական լեռնաշխարհի բնության զարդերից է:

Continue reading

Շաբաթօրյա ճամփորդությունը դեպի Գետամեջ, Նոր հաճն, Առինջ գյուղ և Լևոնի քարանձավ

Առաջին տեղը, որ գնացինք դա Նոր հաճնի եկեղեցին էր, մենք այնտեղ երգեցինք շարականներ, հետո նախանճաշեցինք։ Այնուհետեւ ուղեւորվեցինք Առինջ գյուղ, որտեղ հանդիպեցինք ընկեր Սոնայի բարեկամների հետ, խաղացինք և ճաշեցինք։ Առինջ գյուղի մոտակայքում մի այգի կար, այնտեղ խաղացինք եւ մաքրեցինք աղբը։ Հաջորդ տեղը, որ գնացինք դա Գետամեջն, որտեղով հոսում է Հրազդան գետը։Իսկ վերջում գնացինք Լևոնի քարանձավ, Լևոն պապիկը քսաներեք տարի այդ քարանձավն է փորել, տեսանք ինչ գործիքներով է նա աշխատել։ Լևոնի քարանձավում երազանք եմ պահել։ Մենք հիանալի օր անցկացրեցինք։

https://drive.google.com/drive/mobile/folders/14uTBJFJHf4s-FN8opeIUzPSpkjqwTTUg

Փայտագործությունը եւ Գյումրիի փայտե արհեստի եւ արվեստի գործերը։

Փայտամշակումը Հայաստանում հայտնի է շաաատ վացուց եւ այն սերտորեն կապված է մեր կենցաղի, մշակույթի, ապրելակերպի հետ։ Փայտագործության արհեստը համարվում է նաեւ արվեստ։ Երբ խոսքը գնում է արվեստի եւ արհեստի մասին, ինչպես չխոսեմ իմ հայրաքաղաք Գյումրիի մասին։ Մի քանի հետաքրքիր փայտե գործերի մասին կպատմեմ։

Բաղնիքի փայտե կոշիկներ

Ճապոնական օկոբո (փայտե կոշիկներ) հիշեցնող ոտնամանները, որոնք Գյումրի-Ալեքպոլում կանայք հագել են հասարակական բաղնիքում լողանալիս։ Դրանք պատրաստվում էին դիմացկուն փայտից, ըստ հավաստի տեղեկությունների, սովորաբար ընտրվում էր կաղնեփայտը: Փայտե դրվագազարդ ոտնամանը վկայում էր տիրոջ էսթետիկ ճաշակի մասին(ոչ բոլորն են հակված եղել «նալիկ» պատրաստողին պատվիրել այն նախշազարդել):

Փայտե դռներ

Քաղաքի հին հատվածով քայլելիս (Ջիվանի, Վ. Տերյան, Վ. Աճեմյան, Ա. Պուշկին և այլն) դուք կտեսնեք փայտե և մետաղական գունավոր դռներ: Սակայն դռների մեծ մասը կողպած է, և դրանց ներսը փակ է անցորդների աչքի համար ։ Միակ բանը, որ մնում է անել, մուտքի դռները զննելն է։ Դռները ապշեցուցիչ զարդանախշեր         ունեն, որ կզարմացնեն Ձեզ: Պահպանելով երբեմնի վեհությունը՝ դրանք դեռևս ազնվատոհմ տեսք ունեն:

Փայտե պատշգամբներ

Գյումրիում բակերում նախկինում կառուցվել են փայտե պատշգամբներ՝ զարդանախշերով և գավիթի քիվերով: Տների համար էլ հաճախ կիրառվում էին հայկական խաչքարերի զարդանախշերը կամ նախաքրիստոնեական փորագրություններ քիվերի, պատուհանների վերնամասերի և պատերի վերևի հատվածների համար։

Մարիամ Աստվածածնի յոթ վերքերի սրբապատկերը

Այս փայտե նախշազարդերով սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է։ Սրբապատկերը բերդաքաղաքից 1832 թվականին Բասենի Ս. Աստվածածածին վանքի առաջնորդ Պողոս վարդապետ Ջանլաթյանը իր հետ տեղափոխել է Մարմաշենի վանք։ 1832 թվականին նկատի ունենալով, որ Մարմաշենի վանքը գտնվում է սահմանի մոտ, որոշվել է սրբապատկերը տեղափոխել Հառիճավանք, սակայն Գյումրի հասնելով տեղացիները չեն թողել, որ սրբապատկերը տարվի Հառիճ և այն մնացել է Գյումրիում։

Ճամբարի հաշվետու պատում

Ես շատ եմ սիրում ճամբարային օրերը մեր դպրոցում։ Այդ օրերի ընթացքում մենք հիմնական դասացուցակով դասեր չենք անում, այլ բաժանվում ենք ջոկատների ըստ մեր նախասիրության։ Յուրաքանչյուր ջոկատի մասնակից վարում է իր ճամբարային օրագիրը։ Ես նույնպես ունեմ իմ օրագիրը, որին կարող եք հետեւել այս հղումով։ Ուսումնական ճամբար

Ես ընտրել էի հայրենագետ-ճամփորդների ջոկատը, որը անվանվում էր “Բիայնիլի”։

Մենք տարբեր նախագծերի ենք մասնակցել, գնացել ենք սահադաշտ, Ջրվեժի անտառապարկ։ Ես ամենաշատը ճամբարային 5րդ օրն եմ հավանել։ Ճամբարային 5րդ օր

Ճամբարի ընթացքում մուլտֆիլմեր, ներակայացումներ ենք դիտել, կախազարդեր ենք պատրաստել։

Մեր ջոկատը շատ հետաքրքիր անցկացրեց հունվարյան ճամբարը։

Ճամբարային օրերի ամփոփում

Հունվար ամիսը մեր դպրոցում ճամբարային էր։ Ես հայրենագետ-ճամփորդների խմբից էի, որը անվանվում էր “Բիայնիլի”:

Մեր ճամբարը երեք շաբաթյա էր։ Առաջին շաբաթվա ընթացքում գնացել ենք Ջրվեժի անտառապարկ, հայկակակ կավե նախշազարդեր պատրաստել, գնացել ենք սահադաշտ չմուշքներ քշելու։

Հաջորդ շաբաթվա մեջ դիտել ենք տարբեր հետաքրքիր մուլտֆիլմեր, պատրաստել ենք թխվածքաբլիթներ։ Այս շաբաթը ինձ համար կարճ էր, քանի որ ես չմեկնեցի Արատես մեր ջոկատի հետ եւ մնացի տանը։

Ճամբարային վերջին շաբաթվա ընթացքում պատրաստեցինք գեղեցիկ կավե կախազարդեր։ Ես պատրաստել էի երկուսը. մայրիկիս եւ տատիկիս համար։ Վերջին օրը պատրաստեցինք պիցցա, դիտեցինք “Էմիլը Լյոնեբերգիայից” մուլտֆիլմը։

Ահա այսպիսի հետաքրքիր օրեր անցկացրեցինք ձմեռային ճամբարի ընթացքում։

Ճամբարային վերջին օր

Ճամբարային վերջին օրը մենք պիցցա պատրաստելու համար մեկնեցինք խանութ անհրաժեշտ գնումներ կատարելու համար։ Գնեցինք բոլոր խմորները պիցցայի համար, նույնիսկ աջարական խաչապուրու համար նախատեսված խմորներ։ Պատրաստեցինք պիցցան առաջին դասարանցիների հետ միասին։ Ասեմ շատ համեղ էր ստացվել։

Դիտեցինք շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի 1963-1986 թվականներին Շվեդիայում լույս տեսած 6 մասից բաղկացած “Էմիլը Լյոնեբերգիայից” ստեղծագործության վրա հիմնված մուլտֆիլմը։ Սակայն ջոկատի մի մասը այն դիտեց ամբողջությամբ, մյուս կեսն էլ գնացել էր գնումների։

Այսպիսի հետաքրքիր վերջին ճամբարային օր ենք ացկացրել։

Ճամբարային 5րդ օր

Ուրբաթ օրը մենք ուղեւորվել էինք դեպի Ջրվեժ անտառապարկ։ Անմոռանալի օր ունեցանք։ Այնքան ուրախ էինք, որ նույնիսկ մոռացել էի, որ ամբողջովին թրջվել էի։ Ես որպես ծանր քաշային նույնիսկ քաշում էի իմ թեթեւ քաշային ընմերոջ’ Գառնիկի սահնակը։ Ես փորձում էի ամեն պահ նկարել, տեսանկարել։ Իմ ամենաուրախ ճամբարային օրերից էր։

Ճամբարային չորորդ օր

Մենք առավոտյան գնացինք Հյուսիսային դպրոց, ընդհանուր պարապմունք արեցինք։ Բոլորը հավաքվեցին կավագործության դասարանի մոտ։ Պատրաստեցինք կավե իրեր հայկական նախշերով։ Վերադարձանք Արեւմտյան դպրոց եւ շարունակեցինք դիտել “Հրաշք” ֆիլմը։ Ընկեր Սոնայի հետ խաղացինք լոտո։

Ճամբարային երրորդ օրը սահադաշտում

Օրը սկսեցինք դպրոցում երգելով։ Հետո ընկեր Սոնան եւ ընկեր Աչերը մեզ տարան սահադաշտ։ Ես սկզբից մի փոքր մոռացել էի քշելը։ Այնուհետեւ ընկերոջս`Գառնիկի հետ սահում էինք։ Մոտ 2 ժամ անցկացրեցինք սահադաշտում։ Վերադարձանք դպրոց, ճաշեցինք։ Տաք ըմպելիք խմեցինք։ Դիտեցինք մուլտֆիլմ։