Զմրուխտ գարունն էր հյուր եկել բնությանը: Այգում ու անտառներում քաղցրահնչյուն երգում էին թռչունները: Արևը իր ջերմ ժպիտով ողջունում էր նորաբաց բողբոջներին: Բնությունը զարթոնք էր ապրում: Ծեր այգեպանն իր այգում մի փոքրիկ եղևնի տնկեց՝ հազիվ մեկ եղևնի: Եղևնին նման էր կանաչ հանդերձ հագած, շփոթված երեխայի: Արևի շողերը հազիվ էին հասնում նրան: Մի մեծ, հզոր բարդի իր ճյուղերով փակել էր արեվի ճանապարհը: Եղևնին տխրում էր արևի կարոտից: Նա բարձրահասակ բարդու ստվերի տակ իրեն զգում էր խեղճ ու անօգնական:
Continue readingCategory Archives: Մայրենի
Ցանկությունների ծառ
Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:
Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:
Continue readingՈւրիշի ուղղակի խոսք “Ցանկությունների ծառ” հեքիաթից
Արտագրել ուրիշի ուղղակի խոսք պարունակող նախադասությունները:
-Ուզում եմ, որ մեր թաղում ապրող բոլոր աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:
-Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:
-Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:
_Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք:
Աշխարհը շուռ է եկել
Պատմողական
Ալիս անունով մի ագռավ էր ապրում։
Երբեմն նա նոյնիսկ թռչելիս էլ էր քնում եւ շատ զարմանալի ու տարօրինակ երազներ էր տեսնում։
Իսկ ծույլիկ Ալիսը վերադարձավ ծառի կատարին գտնվող իր բույնը, տեղավորվեց ու նորից քնեց։
Հարցական
«Գժվե՞լ են… Մի՞թե մկները կատուներ են որսում»,— մտածեց նա։
«Սրա վերջը ի՞նչ է լինելու»,— սարսափահար մտածեց Մռռանը։
Բացականչական
— Հե՜յ, Ալիս։ Արթնացի՛ր,— գոչեց նա։
— Ի ՜ի ՜ի՜… Էլ չենք անի,— հեծկլտում էին ծնողները։
«Այս ի՜նչ հրաշք է,— մտածեց Մռռանը։
Հրամայական
— Հապա, հեռացի՛ր,— ասաց նա արեւին։
— Հե՜յ, Ալիս։ Արթնացի՛ր,— գոչեց նա։
Նախադաս․ տեսակ․
- Տրված բառերը դասավորելով և դրանց վերջավորությունները համապատասխանեցնելով, նախադասություններ կառուցիր:
Արջ, քնաթաթախ, որջ, դուրս գալ, նայել, ժպտալ, շուրջ, և, անտառ, քայլել:
Խաղող, սերկևիլ, անուշահամ, միրգ, հասնել, աշուն, են, տանձ
Քնաթաթախ արջը դուրս եկավ որջից, ժպտալով նայեց շուրջը և քայլեց անտառով։
Աշնանը հասնում են անուշահամ մրգեր՝ խաղող, սերկևիլ, տանձ։
- Յուրաքանչյուր կետադրական նշանին համապատասխանող սյունակում գրիր դրա անվանումը:
| ՞ | : | . | ՜ | ՛ | , | ՝ |
| Հարցական | Վերջակետ | Միջակետ | Բացականչական | Շեշտ | Ստորակետ | Բութ |
- Կետադրի՛ր նախադասությունները և յուրաքանչյուրի դիմաց գրիր, թե ի՞նչ հնչերանգով են արտասանվում:
Չո՛րս, ուրեմն ես քեզնից հիսուն տարով մեծ եմ։ (պատմողական)
Այս մարդը քեզ շուտով դուրս կհանի, այնպես չէ՞: (հարցական)
-Ձեր անունն ի՞նչ է,- հարցրեց նա։(հարցական)
-Այստեղ պիտի մնա՞մ,- հարցրեց Յուլիսիսը։(հարցական)
Հելլո՜, Յուլիսիս, այդտեղ ի՞նչ ես անում։(բացականչական)
Ջա՜ն, այսօր ճամփորդության ենք գնալու։(բացականչական)
- Կարդա՛ նախադասությունները և յուրաքանչյուրի դիմաց գրիր նրա տեակը` ըստ հնչերանգի:
Ամեն ինչ պետք է անել անշտապ, մտածված: (պատմողական)
Ինչո՞ւ ես լռում, շարունակի՛ր խոսել, ես ուշադիր լսում եմ քեզ: (հարցական)
Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա անցնում օրերն անո՜ւշ-անո՜ւշ: (բացականչական)
Գիշեր է, տղա՛ս, աչքերդ փակի՛ր ու քնի՛ր:( հրամայական)
Մի փոքրիկ խրճիթում ապրում էր արջը՝ իր երեք քոթոթների հետ: (պատմողաական)
Մի՛ ստիր, ստելը արատավոր արարք է: (հրամայական)
Երբ խոսակիցդ ինչ-որ բան է ասում, նայի՛ր նրա աչքերին և ուշադիր լսի՛ր: (հրամայական)
Արդեն գնո՞ւմ ես, ե՞րբ նորից կհանդիպենք: (հարցական)
Եղնիկը. Ավետիք Իսահակյան
«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վառվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները: «Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Continue readingԵՐՋԱՆԻԿ ԽՐՃԻԹԸ
Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:
Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:
Մեղմիկ սոսոփում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:
Continue readingՆՈՒԿԻՄ ՔԱՂԱՔԻ ԽԵԼՈՔՆԵՐԸ
Ժամանակով մի քաղաք է եղել՝ նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.
Continue readingՄխիթար Սեբաստացի
Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին հայ կաթոլիկ եկեղեղեցական գործիչ է եղել ծնվել է 1676 թվականի Հունվարի 17-ին, Սեբաստյա քաղաքում: Հետագա տարիներին նա իր ծնողների շնորհիվ ստացավ բարձրորակ կրթություն, որը իրեն կպատրաստեր հետագայում ընտանեկան առևտուրը շարունակելու համար: Դեռ վաղ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա: Նա գտավ մի ընկեր, որի հետ փախան դեպի լեռները, որտեղ ապրեցին որպես ճգնավորներ:
1691 թվականն էր, երբ Մանուկը վերջապես թույլատվություն ստացավ իր ծնողներից վանքում աշխատելու համար և շուտով ստացավ սարկավակի աստիճան: Հենց այս ժամանակ նա իր անունը փոխեց` դնելով Մխիթար:
ԼԱՎՆ ՈՒ ՎԱՏԸ ԻՄ ԴՊՐՈՑՈՒՄ
Ես շատ եմ սիրում իմ դպրոցը։ Այն ունի շատ լավ կողմեր, քիչ վատ կողմեր։ Լավն այն է, որ դպրոցում կա ագարակ և մենք սովորում ենք խնամել և սիրել կենդանիներին, կա ջերմոց, որտեղ աճեցնում ենք և նույնպես խնամում ենք բույսերին, կա լողավազան, կա կիթառի դասեր, որին հաճախում եմ, կա հեծանվարություն և ընտրությամբ գործունեություն՝ ռադիոգիտություն։ Վատն ՝լ այն է, որ մայրիկիս մոտ նկատողություն ինձ չեն անում, բայց դպրոցում ինձ վրա լավ էլ բարկնում են։
