Category Archives: Մայրենի

Ընձուղտները

Ընձուղտներ

Ուշադի՛ր կարդա և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը անխոս երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է: Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ընձուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով:

Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձր կենդանին է: Նրա՝ 6 մետրի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն խալերով: Այդ նախշերը յուրաքանչյուր ընձուղտի մոտ յուրահատուկ են, անկրկնելի՝ ինչպես մարդու մատնահետքերը: Մինչև օրս չեն հայտնաբերվել երկու ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր: Ի դեպ, նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մու- են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:

Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի: Ընձուղտի լեզուն ամբող-ությամբ սև է: Նա ունի նաև շատ սուր տեսողություն՝ ամենասուրը հեպարդների տեսողությունից հետո: Կարող է նաև շատ արագ վազել՝ մինչև 55 կմ/ժ արագությամբ:

Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում, փոքրիկ խմբերով: Իրենց ցեղակիցներին ընձուղտները վերաբերվում են խորին հարգանքով: Նրանք գրեթե երբեք չեն վիճում միմյանց հետ, միայն խմբի ավաք լինելու համար կարող են վեճեր լինել և այդ դեպքում ընձուղտները կռվում են՝ միմյանց հարվածելով… պարանոցներով:

Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու համար և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: Ինչ վերաբերում է ընձուղտ մայրիկին, ապա նա պատրաստ է միայնակ կռվել անգամ մի քանի առյուծի դեմ:

Ծնվելուց արդեն մի քանի ժամ անց ընձուղտիկը ամուր կանգնում է գետնի վրա, հայտնվում են նրա փոքրիկ կոտոշները, իսկ մի քանի օր հետո մայր ընձուղտը փնտրում-գտնում է իր պես այլ մայրիկների և նրանց հետ միասին մանկապարտեզ է ստեղծում փոքրիկների համար: Ամեն օր երեխաներին հսկում է ընձուղտներից մեկը, իսկ մյուս մայրիկները գնում են կեր հայթայթելու:

Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում: Գիշերը կարող է նաև պառկած քնել: Երկար պարանոցը ծալվում է, և ընձուղտը մի քանի րոպեով (ոչ ավելի քան 20 րոպե) քնում է պառկած վիճակում: Ի դեպ նա միակ կենդանին է, որ չի կարողանում հորանջել:

Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:

Ընձուղտը նաև սարսափելի բուրում է , այդպես նա իրենից հեռու է պահում վնասակար միջատներին:

Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը: Այդ ձայնը մարդու համար լսելի չէ: Ընձուղտը ունի միայն երկու իրական թշնամի՝ առյուծը և մարդը: Մարդիկ տարիներ շարունակ անխնա ոչնչացրել են ընձուղտներին, և այդ պատճառով նրանց քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում ընձուղտները լրիվ անհետացել են: Այսօր նրանց կարելի է հանդիպել Աֆրիկայի մի շարք երկրների արգելոցներում և, իհարկե, կենդանաբանական այգիներում, որտեղ նրանք իրենց բոլորովին էլ վատ չեն զգում։

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։
Ինչպիսի՞ կենդանի է ընձուղտը։Նա ամենաբարի և ամենամեծ սիրտ ունեցող կեդանիներնեն
Որտե՞ղ են ապրում ընձուղտները։Աֆրիկայում
Ինչպե՞ս են ընձուղտները դիմավորում նորածին ձագուկին։Նրանկ շրջապատումեն մայրիկին ցակացաց մարդու է մեկե հվագվումե
Ինչպե՞ս են որոշում ընձուղտի տարիքը։ 
Օրվա մեծ մասն ինչպե՞ս է անցկացնում ընձուղտը։Օրվա մեծ մասե նրաք ասկացնումեն վոտկի վերա
  • Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։

Սնվելով հյութեղ բույսերով՝ նա․․․

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից,

Ընձուղտը նաև սարսափելի բուրում է ․․․

  • Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։

Ամեն բարև տվող,

Այծն այծի համար լավ է,

Բարին որ չլիներ,

Գործը վաղվան մնաց,

 չարն աշխարհը կքանդեր։

բարեկամ չէ։

քան մի հոտ ոչխարը։

իմացիր կորավ գնաց։

  • Տեքստից դո՛ւրս գրիր, ընձուղտների մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

5. Օգտվելով համացանցից, ընձուղտի մասին մի հետաքրքիր տեղեկություն էլ ի՛նքդ գրիր։

Բառային աշխատանք

1.Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվականները և ներկայացրո՛ւ բառային արտահայտությունների տեսքով։

2.Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։

3. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։

Ընձուղտ, մարդ, ձայն, փոքրիկ, կենդանաբանական, ուլտրաձայն, անխնա, վնասակար, բույս, հյութեղ, ջուր։

Պարզ բառերԲարդ բառերԱծանցավոր բառեր
   
   
   
   
  • Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

․․․․ այգի

․․․․․ կենդանի

․․․ ընձուղտ

․․․ մարդ

․․․․․ բույս

  • Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։
  • Բացատրի՛ր <<կրակի հետ խաղալ>> և <<ձեռք քաշել>>դարձվածքները։ <<կրակ>> կամ <<ձեռք>> բառի գործածությամբ ուրիշ դարձվածքներ գտի՛ր։ Կարող ես օգտվել դարձվածքների բառարանից։
  • Տեքստից առանձնացրո՛ւ հոգնակի թվով գործածված երեք գոյական։
  • Տեսքտից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն։

Հաշվետու պատում մայրենի լեզվից

Մայրենի լեզվի դասին մենք կատարել ենք բազմաթիվ նախագծեր։ Իմ ամենասիրելի նախագիծը իմ ընկեր նախագիծն է։ Առակներ ենք կարդացել, իմ սիրելի բալլադը “Շունն ու կատուն” է, սիրելի գրողը’ Հովհաննես Թումանյանն է։ Մենք մեր ընկեր Ռաֆոյի համար բազմաթիվ խաղեր ենք սարքել։

https://haykghazaryan.school.blog/category/մայրենի/

Իմ ընկեր ուսուցիչը

Իմ ընկեր ուսուցիչը շատ լավն է, նա իմ սիրելի առարկան է դասավանդում։ Նա ունի մի բացասական կողմ’ մեզ ասում է սեղանին մի նստեք, բայց ինքն է սեղանին նստում։ Նա մեզ հետ միշտ ճամփորդում է, իմ եղբորն էլ նա դաս տվել։ Նա կարմրավուն վարսեր ունի, շատ կատակասեր է, բայց եթե բարկացավ, թող ու փախի, թող փրկվի ով կարող է։ Գուշակեցիր։

Առյուծը և կենդանիները

Առյուծը, կոտրելով ոտքը, տրտնջում էր բոլոր կենդանիների վրա. — Իմ հպատակներն եք, քանի որ կենդանիների իշխանն եմ ես, բայց ինչո՞ւ այժմ ընծա չեք բերում, որ առողջանամ։ Պատասխանում են. — Դու երբեք չպաշտպանեցիր մեզ ոչ արջից, ոչ գայլից և ոչ էլ ուրիշ գազանից։ Նույնիսկ դու ինքդ մեզ չխնայեցիր։ Մենք աստծուն պիտի ընծա մատուցենք, որ  այդպիսի չարիքի մեջ ես ընկել։

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված։

Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից։ Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ՝ որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ՝ ավելորդ բեռ են։ Բայց մի աղվես պատասխանեց․

Continue reading

Մեծամիտ գետը

Աֆրիկայում, լեռների միջով հոսում էր գետը։ Նա անընդհատ գովաբանում էր իր երկարությունը։ Պատմում էր, որ հինգ երկրների միջով է հոսում։

Գետի ափի բարձր ծառի վրա ապրում էր խատուտիկ թռչնակը։ Նա անընդհատ թռչկոտում էր և անհոգ երգում։ Ծարավը հագեցնելու համար գետի սառնորակ ջրից մի կաթիլ էր կուլ տալիս։ Հորդահոս գետը չէր սիրում իր ջրերի վրա թռչկոտող զվարթ թռչնակին։ Թռչնակը բոլորովին չէր նեղվում։ Նա ջրառատ գետից ամեն օր մի կաթիլ էր պակասեցնում ու ձգվում դեպի երկնքի կապույտը։ Գետը գլորում էր ջրերը և հոգու խորքում խիստ տխրում, որովհետև նա թռչել չէր կարող։

Continue reading

Տանը

Ընթերցել տեքստը և կատարել 1-5-րդ առաջադրանքները։

Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

Continue reading

Ինչպե՞ս են տոնում Զատիկը աշխարհի 10 երկրներում. Տոնի հետաքրքիր ավանդույթները

Գունավոր հավկիթներ, ձուկ, գինի, կանաչեղեն, իսկ սեղանի շուրջ ընտանիքի անդամները կռվում են հավկիթներով. Նա, ում հավկիթի կեղեւը չի ջարդվում, դառնում է այս ավանդական խաղի հաղթողը: Այսպես են տոնում Հայաստանում Զատիկը, այլ կերպ ասած` Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:

Continue reading

Հովհաննես Թումանյանի քառյակները

Tumanyan

Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն:

* * *

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը` լավ եմ տեսել ես:

Դու մի անհայտ Բանաստեղծ ես` չտեսնված մինչ էսօր,
Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր:
Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
Որ կարդում եմ էդ երգերը էսքան հեշտ ու էսքան խոր:

* * *

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.

Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.

Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:

* * *

Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր,
Ես լսում եմ Նրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.

Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
Տիեզերքի խոր մեղեդին ու մրմունջը ամենուր:

* * *

Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ,
Մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ,
Անհիշելի վերհուշերի մշուշներում նրբաղոտ`
Երբեմն, ասես, զգում եմ ես, թե կհասնեմ Նրա մոտ…

* * *

Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում սպասում են իմ հոգուն.
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…
Ա՜խ, թե նորից գտնեմ ճամփան դեպի էնտե՜ղ, դեպի տու՜ն…

* * *

Քուն թե արթուն` օրիս շատը երազ եղավ, անցկացավ,
Երազն էլ, նուրբ ու խուսափուկ, վռազ եղավ, անցկացավ.
Վռազ անցան երազ, մուրազ, ու չհասա ոչ մեկին,
Կյանքս թեթև տանուլ տված գրազ եղավ, անցկացավ:

* * *

Առատ, անհատ` Աստծու նման` միշտ տեղալուց հոգնել եմ ես,
Հոգիս ծարավ` սրան-նրան մտիկ տալուց հոգնել եմ ես.
Մինը պիտի գար իմ դեմը` ճոխ ու շռայլ անհաշիվ,
Ամեն ճամփում սպասելուց ու փնտրելուց հոգնել եմ ես:

* * *

Աստծու բանտն են տաճարները աշխարհքներում բովանդակ,
Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների փակի տակ:
Հարկավ` ազատ նա ժպտում է ամենուրեք ամենքին,
Բայց դու նայիր խեղճ ու կրակ մարդու գործին ու խելքին:

* * *

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,
Քանի՜ քանիսն անցնա քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:

* * *

Ծով է իմ վիշտն անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով:

* * *

Հիմա բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՜ն, հայրենի ծղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ:

* * *

Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել, լույս տվել,
Լույս տալով եմ սպառվել:

* * *

Մեր կյանքը―կարճ մի վերելք,
Անցնել հանգիստ ամեն տանջանք ու վայելք,
Ապրել անախտ, անցնել անհաղթ―հոգիանալ ու նորեն
Նյութից զատված, անմեկ Աստված―վերադառնալ դեպ իրեն։