Այսօր մեր ճամբարային առաջին օրն էր։ Ես անհամբեր սպասում էի այս օրվան, քանի որ կարոտել էի ընկերներիս։ Ես ընտրել եմ ընկեր Սոնայի ջոկատը, քանի որ շատ եմ սիրում իր առարկան։ Մեր ջոկատը կոչվում է Հայրենագետ-ճամփորդների Բիայնիլի ջոկատ։ Մենք առավոտյան բույսեր էինք տեղափոխում։ Դիտեցինք շատ հետաքրքիր “Կլաուս” մուլտֆիլմը։ Այնուհետեւ վերնատանը երգեցինք։ Մենք շատ հետաքրքիր անցկացրեցինք առաջին ճամբարային օրը։
Category Archives: Հայրենագիտություն
Ամանորը մեր ընտանիքում
Ամանորը մեր ընտանիքում ընդունված է անցկացնել Գյումրիում։ Չնայած մեր տանը Երեւանում զարդարում ենք մեր տոնածառը։ Ինչպես հայրիկիս եւ մայրիկիս մանկության ժամանակ, մենք հիմա նույնպես զարդարում ենք ապակյա խաղալիքներով, որոնք փրկվել են 1988թ ավերիչ երկրաշարժից։
Ամանորին զարդարում ենք տոնական սեղանը, ինչպես բոլոր հայկական ընտանիքները։
Երեկոյան ժամերին դուրս ենք գալիս զբոսնելու հենց այն նույն վայրերում, որտեղ որ տարիներ առաջ իրենց մանկությունն են անցկացրել ծնողներս. Գյումրիի պետական դրամատիկական թատրոնի բակ, Ռիժկովի փողոց, Հաղթանակի այգի։ Չնայած այս տարի ամանորին Գյումրին զարդարված չէ, բայց Գյումրիում այնքան շատ ձյուն կա, որ մենք եղբայրներիս հետ սահնակ ենք խաղում, անտեսելով սաստիկ ցուրտը։

Հայրենագիտության հաշվետվություն առաջին շրջան
Հայրենագիտությունը իմ ամենասիրելի առարկան է դպրոցում։ Քանի որ բացի դպրոցում սովորելուց, ընկեր Սոնան մեզ տանում է ճամփորդությունների։ Մեզ տալիս է հետաքրքիր առաջադրանքներ։ Նաև շատ եմ սիրում, որ դասը բացատրում է աուդիո տարբերակով։ Ես շատ նոր գիտելիքներ եմ ստացել Հայրենագիտության դասից։ Իմ կողմից կատարած առաջադրանքները ներկայացնում եմ հետևյալ հղումներով։
Թաիլանդական ամանորը (ապրիլի 13)
Հայրիկիս դիմավորելու ավանդույթը
Թումանյանի այգի
Google map-ի օգնությամբ հեռավորության/ճանապարհի պարզում մեքենայով շարժվելու դեպքում
Իմ ազգանվան պատմությունը/տոհմածառը
Թաիլանդական ամանորը (ապրիլի 13)
Թաիլանդական ամանորը շատ նմանությյուններ ունի իմ սիրելի տոներից մեկի հետ՝ վարդավառի, դրա համար էլ հենց թաիլանդական ամանորն եմ ընտրել։

Թաիլանդական Նոր Տարի Songkran- ը նշում է տարվա փոփոխությունը ըստ հին հնդկական աստղագուշակության օրացույցի և անձրևային սեզոնի սկզբի:
Թաիլանդցիները բուդդայական վանականներին հյուրասիրում են տոնական կերակուրով: Բուդդայի արձանները ջրով լվանում են վարդի և հասմիկի թերթիկներով: Դժվար է չոր մնալ այս օրերին. Մարդիկ ջրային ատրճանակներից, ավազաններից ջուր են լցնում անցորդների վրա: Նրանք քսվում են սպիտակ կավով և տալկով: Սա խորհրդանշում է տարվա ընթացքում կուտակված բացասականից մաքրումը, նորացումը։
Այց Էրեբունի թանգարան
Դեկտեմբերի 3 ին մեր դասարանը ընկեր Սոնայի և ընկեր Աչերի ուղեկցությամբ ուղևորվեցինք դեպի Էրեբունի թանգարան։ Ավտոբուսից իջնելիս նկատեցի մեծ և լայն աստիճան, որով պետք է բարձրանաինք դեպի թանգարան։ Երբ ներս մտանք, ինձ սկզբից թված, թե փոքր տարածք է, բայց իրականում այն մեծ էր։ Մենք բարձրացանք երկրորդ հարկ, առաջինը ինչ նկատեցի, դա Հին Հայաստանի քարտեզն էր։ Մեզ պատմեցին հին աստվածների մասին, թվով 72։ Հետո տեսանաք Եղջերագավաթ, մ.թ.ա. IV դար, սափոր ծիսական, կավե, ցլի գլխի երեք արձանիկներով. մեծ վահան կախված պատից և շատ ու շատ պատմական հին իրեր։Նաև արեցինք պեղումներ։ Մենք անացկացրեցինք շաաաաատ հետաքրքիր օր։



ԷՐԵԲՈՒՆԻ ԱՄՐՈՑ
Էրեբունի ամրոցը, որ գտնվում է ներկայիս Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին բերդ բլրի վրա, հիմնադրվել է Ք.Ա. 782 թ-ին, ուրարտական թագավոր Արգիշտի Ա-ի օրոք: Հետագայում բլրի ստորոտին էլ տարածվել է նույնանուն քաղաքը:
Էրեբունին ունեցել է հզոր զինվորական կայազոր և եղել է ուրարտական խոշոր ռազմա-ստրատեգիական հենակետ: Ուրարտական պետությունը Էրեբունիի հիմնադրման ժամանակ տնտեսական, քաղաքական և ռազմական հզորության էր հասել և գերիշխում էր Առաջավոր Ասիայում։
Continue readingՀայրիկիս դիմավորելու ավանդույթը
Ամեն երեկո, երբ հայրս վերադառնում է աշխատանքից և զանգը տալիս է, ես ու եղբայրս վազում ենք դեպի դոմոֆոն, համոզվելով որ նա է, բացում ենք դուռը։ Ներս մտնելու պես վերցնում ենք պայուսակը, որտեղ իր համակարգիչն է և այլ աշխատանքային փասթաթղթեր և համեղ կոնֆետներ ինձ և եղբորս համար։ Եվ այդ պահին սկսվում է մեր ընտանեկան կինոն, մայրս անվերջ ասում է, որ չուտենք քաղցր, հայրս էլ ասում է բերել է որ ուտենք։ Եվ այդպես ամեն օր, տարին տասերկու ամիս դատարկում ենք հայրիկս “քաղցր” պայուսակը։
Գյումրվա քյալլա
Բոլորն էլ գիտեն, որ հայկական խոհանոցը ամենահարուստներից, ամենահամեղներից է։ Ես հայկական ավանդական խոհանոցից սիրում եմ սպասը, բայց կա մի ուտեստ, որը շատ են սիրում բոլոր “գլուխգովան” գյումրեցիները։ Դա ավանդական քյալլան է, այսինքն ոչխարի կամ հորթի գլուխը, որը պատրաստելու համար շատ բան հարկավոր չէ։ Քյալլան լավ մշակել, պոզերը հեռացնել,7-8 ժամ եփել փռի մեջ։Քյալլան այն ճաշատեսակն է, որ ամեն մարդ չի կարող պատրաստել. պետք է հատուկ փուռ: Չնայած քյալլայի պատրաստման եղանակը դժվար չէ, բայց որոշակի հմտություն ու գաղտնիք պարունակում է: Քյալլան մատուցելիս բերանը կանաչի են դնում, պոզերի տեղը` գազար կամ պղպեղ, աչքերի տեղը` սև ձիթապտուղ: Հայրիկս ասում է շատ համեղ է, բայց ինձ համար շատ ծիծաղելի։

Թումանյանի այգի
Թումանյանի այգին բոլորի կողմից սիրված այգի է։ Այն գտնվում է Կիևյան կամրջի հարևանությամբ և ձգվում է Հալաբյան փողոցի երկայնքով: Թումանյանի այգին հիմնվել է 1970թ.` մեծն պոետ Հովհ. Թումանյանի 100-ամյակի առթիվ:
Այս այգիում կարելի է հեծանիվ քշել, առկա են հատուկ բորդյուրներ, կարելի է շան հետ զբոսնել, ֆրիսբի խաղալ նույնիսկ խոտերի մեջ, պիկնիկներ անել, խաղահրապարակում խաղալ, հանգստանալ և նստարանների վրա և խոտերի։ Տարածքը միշտ հսկվում է անվտանգության աշխատակիցների կոցմից։
Այստեղ կան ֆուտբոլի և բասկեթբոլի դաշտեր։ Վերջինիս ցանցի վրա ամրացնում են նոր ցանց և գործում քողարկիչ ցանցեր մեր զինվորների համար։


Աջափնյակ
Ես ծնվել եմ և ապրում եմ Աջափնյակ համայնքում։ Տարածքով Աջափնյակը Երևանի 4-րդ ամենամեծ վարչական շրջանն է։ Աջափնյակ բառը միանգամից խոսում է վարչական շրջանի նկարագության մասին, որ այն գտնվում է աջ ափին։ Հրազդան գետը Երևանը բաժանում է երկու մասի՝ ձախ ափ և աջ ափ, այդ պատճառով էլ, աջ ափը անվանվել է Աջափնյակ։
Աջափնյակի մեծ ու նշանակալի այգիներից է Թումանյանի այգին, Բուենոս Այրեսի այգին և Ազատամարտիկների այգին։
Մեր համայնքում է գտնվում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը։
Մեր թաղամասը իր սահմաններում չունի եկեղեցական կառույց: 😔
Աջափնյակում է գտնվում Երևանի հանրապետական հիվանդանոցը, որը Երևանի ամենամեծ հիվանդանոցն է։
2011թ․-ին Աջափնյակում է բացվել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։
Աջափնյակում գտնվում են տարբեր սպրոտի դպրոցներ։ Ես և իմ եղբայր Սերգեյը հսճախում ենք 2005թ․-ն բացված Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» Ֆեդերացիայի խառը մարտարվեստների դպրոց։
Ես դպրոց եմ գնում Աջափնյակից Հարավարևմտյան թաղամաս, մեքենայով մոտ 15 րոպե։









