Author Archives: haykghazaryan1

Աղբյուր, գետ, լիճ

Դու արդեն գիտես, որ երկրագնդի վրա ամենաշատ ջուրը օվկիա­նոսներում և ծովերում է: Շատ ջուր կա նաև աղբյուրներում, գետերում, լճրում և ճահիճներում:
Երկրի մակերևույթին տեղացած անձրևի կամ հալած ձյան ջրերի մի մասը գոլորշիանում է, իսկ մյուս մասը’ ներծծվում հողի մեջ և շարժվում են դեպի գետնի խորքերը այնքան ժամանակ, քանի դեռ չի հանդիպել կավի կամ այլ ապարաշերտերի, որոնց միջով ջուրը չի թափանցում: Այստեղ ջրերը կուտակվում են, ապա հոսում տեղանքի թեքության ուղղությամբ:

Continue reading

Հարթավայրեր, բլուրներ, լեռներ

Մայրցամաքների մակերևույթը ամենուրեք նույն ձևը չունի: Այնտեղ եղած հարթ և ընդարձակ տարածություններն անվանում են հարթավայրեր: Հարթավայրերը լինում են տարբեր մեծության: Աշխարհում ամենաընդարձակը Ամազոնի հարթավայրն է, որը գտնվում Է Հարավային Ամերիկա մայրցամաքում:

Continue reading

Եվրասիա. առաջադրանք

Լրացնել բաց թողնված բառերը՝

Եվրասիա մայրցամաքն իր մեջ է ներառում երկու աշխարհամաս՝ Եվրոպա և Ասիա: Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում`  Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսով, արևմուտքում` Խաղաղ օվկիանոսով և արևելքում՝ Ատլանտյան օվկիանոսով: Եվրասիան ձգվում է արևմուտքից արևելք 16 հազ. կմ, հյուսիսից հարավ `8 հազ. կմ, մակերեսն է՝ 53.4 մլն. կմ: Դա մոլորակի ամբողջ ցամաքի 1/3 մասից ավելին է կազմում: Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է: Եվրասիայում է գտնվում՝ Երկրագնդի ամենաբարձր լեռը`Էվերեստը՝ 8848մ, ամենախոշոր լիճը՝ Կասպից ծովը և ամենախորը լիճը՝ Բայկալ լիճը։

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: Թվարկի’ր քո շրջապատում գտնվող բնական և արհեստական տասական մարմինների անուններ:

Continue reading

Մենք էլ ենք բնության մի մասնիկը

Մեզ հիացմունք են պատճառում երկնքի աստղերը, բարձր լեռները, հարթավայրերը, օվկիանոսները, գետերը և այլն: Զարմանալի է նաև բույսերի և կենդանիների աշխարհը: Բայց երկրագնդի վրա ամենայուրահատուկը մարդն է: Մարդը ևս կենդանի բնության մաս է կազմում: Ինչպես մյուս կեն­դանի օրգանիզմները, նա նույնպես շնչում է, սնվում, աճում, զարգանում, ունենում երեխաներ: Դրա համար էլ մարդուն անհրաժեշտ է օդ, ջուր. լույս, ջերմություն, սնունդ: 

Continue reading

ԾՈՎԵՐ և ՕՎԿԻԱՆՈՍՆԵՐ

Երկրագնդի հսկայական ջրային տարածքը բաժանվում է օվկիանոսների: Դրանք հինգն են Հնդկական, Հյուսիսային սառուցյալ, Հարավային, Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան Օվկիանոս, որոնք իրար միացած են նեղուցներով և միասին կազմում են Համաշխարհային օվկիանոսը: Ամենամեծն ու փոթորկոտը Խաղաղ օվկիանոսն է: Տարօրինակ է, բայց պորտուգալացի ծովագնաց Մագելանի շուրջերկրյա ճամփորդության ընթացքում այս օվկիանոսը զարմանալիորեն հանդարտ է եղել, և ճանապարհորդն այն Խաղաղ է անվանել:

Continue reading

“ԳՈՒՆԱՎՈՐ” ԾՈՎԵՐ

Հետաքրքիր զուգադիպությամբ օվկիանոսներից յուրաքանչյուրն իր կազմում ունի մեկական «գունավոր» ծով:

Սև ծովը Ատլանտյան օվկիանոսի մասն է: Այն գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև: Սև ծովը հնագույն ժամանակներից եղել է ծովագնա­ցության և առևտրի բանուկ ճանապարհ: Ծովի անվան առաջացման պատմությունը մեզ հասցնում է Հին Հունաստան: Հույները ներկայիս Սև ծովն անվանում էին Աքինյան Պոնտոս («Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Սելաս («Սև ծով»)՝ նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները, նավաբեկումները:

Continue reading

ՓԱՓՈՒԿ ՁՅՈՒՆ

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Զգույշ իջիր դաշտերին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:

Հանդարտ, կամաց իջիր այնպես,
Ծաղիկները չարթնանան,
Ծածկիր նրանց քնքուշ ու հեզ,
Զգույշ, զգույշ անսահման:

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Հանգիստ, խաղաղ իջիր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար:

ԽՆԴԻՐՆԵՐ ՏԱՐԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Արամը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 30 տարով: 11 տարի հետո հայրիկը Արամից քանի՞ տարով մեծ կլինի:

Լուծում՝

Հայրիկ=30+5=35 (ներկա)

Արամ=11+5=16 (11 տարի  հետո)

Հայրիկ=35+11=46 (11 տարի  հետո)

46-16=30

Պատասխան՝ 30:
2. Աշոտի մայրիկը 30 տարեկան է, իսկ Աշոտը նրանից փոքր է 25  տարով։ 6 տարի հետո մայրիկը Աշոտից քանի՞ տարով մեծ կլինի:

Continue reading

Նամակ Ձմռանը

Էկրանի գեղեցիկ նկարներ: Ձմեռ | Armblog.net

Բարև Ձմեռ։ Գիտե՞ս քեզ ինչու եմ սիրում, որովհետև կարողանում ենք խաղալ ձնագդիկ, սարքել ձնեմարդ, դիմավորել Նոր տարին և Սուրբ Ծնունդը; Սակայն ես ձմեռը սիրում եմ նաև այն պատճառով, որ իմ ծնունդն է հունվար ամսին։ Ես կրկնակի նվերնր եմ ստանում հունվար ամսին։ Ես անհամբեր սպասում եմ առատ ձյան տեղումներին։