Փայտամշակումը Հայաստանում հայտնի է շաաատ վացուց եւ այն սերտորեն կապված է մեր կենցաղի, մշակույթի, ապրելակերպի հետ։ Փայտագործության արհեստը համարվում է նաեւ արվեստ։ Երբ խոսքը գնում է արվեստի եւ արհեստի մասին, ինչպես չխոսեմ իմ հայրաքաղաք Գյումրիի մասին։ Մի քանի հետաքրքիր փայտե գործերի մասին կպատմեմ։
Բաղնիքի փայտե կոշիկներ

Ճապոնական օկոբո (փայտե կոշիկներ) հիշեցնող ոտնամանները, որոնք Գյումրի-Ալեքպոլում կանայք հագել են հասարակական բաղնիքում լողանալիս։ Դրանք պատրաստվում էին դիմացկուն փայտից, ըստ հավաստի տեղեկությունների, սովորաբար ընտրվում էր կաղնեփայտը: Փայտե դրվագազարդ ոտնամանը վկայում էր տիրոջ էսթետիկ ճաշակի մասին(ոչ բոլորն են հակված եղել «նալիկ» պատրաստողին պատվիրել այն նախշազարդել):
Փայտե դռներ

Քաղաքի հին հատվածով քայլելիս (Ջիվանի, Վ. Տերյան, Վ. Աճեմյան, Ա. Պուշկին և այլն) դուք կտեսնեք փայտե և մետաղական գունավոր դռներ: Սակայն դռների մեծ մասը կողպած է, և դրանց ներսը փակ է անցորդների աչքի համար ։ Միակ բանը, որ մնում է անել, մուտքի դռները զննելն է։ Դռները ապշեցուցիչ զարդանախշեր ունեն, որ կզարմացնեն Ձեզ: Պահպանելով երբեմնի վեհությունը՝ դրանք դեռևս ազնվատոհմ տեսք ունեն:
Փայտե պատշգամբներ

Գյումրիում բակերում նախկինում կառուցվել են փայտե պատշգամբներ՝ զարդանախշերով և գավիթի քիվերով: Տների համար էլ հաճախ կիրառվում էին հայկական խաչքարերի զարդանախշերը կամ նախաքրիստոնեական փորագրություններ քիվերի, պատուհանների վերնամասերի և պատերի վերևի հատվածների համար։
Մարիամ Աստվածածնի յոթ վերքերի սրբապատկերը

Այս փայտե նախշազարդերով սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է։ Սրբապատկերը բերդաքաղաքից 1832 թվականին Բասենի Ս. Աստվածածածին վանքի առաջնորդ Պողոս վարդապետ Ջանլաթյանը իր հետ տեղափոխել է Մարմաշենի վանք։ 1832 թվականին նկատի ունենալով, որ Մարմաշենի վանքը գտնվում է սահմանի մոտ, որոշվել է սրբապատկերը տեղափոխել Հառիճավանք, սակայն Գյումրի հասնելով տեղացիները չեն թողել, որ սրբապատկերը տարվի Հառիճ և այն մնացել է Գյումրիում։
