Daily Archives: March 18, 2021

Հովհաննես Թումանյանի քառյակները

Tumanyan

Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն:

* * *

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը` լավ եմ տեսել ես:

Դու մի անհայտ Բանաստեղծ ես` չտեսնված մինչ էսօր,
Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր:
Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
Որ կարդում եմ էդ երգերը էսքան հեշտ ու էսքան խոր:

* * *

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.

Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.

Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:

* * *

Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր,
Ես լսում եմ Նրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.

Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
Տիեզերքի խոր մեղեդին ու մրմունջը ամենուր:

* * *

Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ,
Մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ,
Անհիշելի վերհուշերի մշուշներում նրբաղոտ`
Երբեմն, ասես, զգում եմ ես, թե կհասնեմ Նրա մոտ…

* * *

Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում սպասում են իմ հոգուն.
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…
Ա՜խ, թե նորից գտնեմ ճամփան դեպի էնտե՜ղ, դեպի տու՜ն…

* * *

Քուն թե արթուն` օրիս շատը երազ եղավ, անցկացավ,
Երազն էլ, նուրբ ու խուսափուկ, վռազ եղավ, անցկացավ.
Վռազ անցան երազ, մուրազ, ու չհասա ոչ մեկին,
Կյանքս թեթև տանուլ տված գրազ եղավ, անցկացավ:

* * *

Առատ, անհատ` Աստծու նման` միշտ տեղալուց հոգնել եմ ես,
Հոգիս ծարավ` սրան-նրան մտիկ տալուց հոգնել եմ ես.
Մինը պիտի գար իմ դեմը` ճոխ ու շռայլ անհաշիվ,
Ամեն ճամփում սպասելուց ու փնտրելուց հոգնել եմ ես:

* * *

Աստծու բանտն են տաճարները աշխարհքներում բովանդակ,
Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների փակի տակ:
Հարկավ` ազատ նա ժպտում է ամենուրեք ամենքին,
Բայց դու նայիր խեղճ ու կրակ մարդու գործին ու խելքին:

* * *

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,
Քանի՜ քանիսն անցնա քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:

* * *

Ծով է իմ վիշտն անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով:

* * *

Հիմա բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՜ն, հայրենի ծղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ:

* * *

Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել, լույս տվել,
Լույս տալով եմ սպառվել:

* * *

Մեր կյանքը―կարճ մի վերելք,
Անցնել հանգիստ ամեն տանջանք ու վայելք,
Ապրել անախտ, անցնել անհաղթ―հոգիանալ ու նորեն
Նյութից զատված, անմեկ Աստված―վերադառնալ դեպ իրեն։

16.03.20

patient-համբերատար
centuries-դարեր
festival-փառատոն
reason-պատճառ
ciwil war-Քաղաքացիական պատերազմ
local-տեղացի
peace-խաղաղություն
activity-գործողություն
actually-փաստացի
Sacrifices-զոհողություններ
fanfare-տոնախմբություն
urge- համոզել
dedicate-նվիրել
pamper-փայփայել
briliant-գերազանց

18.03.2020

  • Քառակուսու մակերեսը 25 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
    5×5=25
  • Քառակուսու մակերեսը 81 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
    9×9=81
  • Քառակուսու մակերեսը 49 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
    7*7=49
  • Հավասարակողմ եռանկյան պարագիծը 180 դմ է։ Որքա՞ն է այդ եռանկյան կողմի երկարությունը։
    3*60=180
  • Հավասարակողմ եռանկյան պարագիծը 120 սմ է։ Որքա՞ն է այդ եռանկյան կողմի երկարությունը։
    40*3=120
  • Ուղղանկյան երկարությունը 20 սմ է, իսկ լայնությունը 2 սմ փոքր է: Գտիր այդ ուղղանկյան մակերեսը:
    20*18=360
  • Փակագծեր պարունակող արտահայտություններ

100·(492:4+2880‬:20)=26.700
492:4=123
2880:20=144
123+144=267
267*100=26.700

2015-(1680+320):10=1815
1680+320=2000
2000:10=200
2015-200=1815

8115-(2490-190):20=6965
2490-190=2300
2300:20=1150
8115-1150=6965

(1000-80•5):60+390=400
80*5=400
1000-400=600
600:60=10
390+10=400

16‧(5670:3-890)=16.000
5670:3=1890
1890-890=1000
1000*16=16.000

(2000 + 60‧5) : 100 + 27=50
60*5=300
2000+300=2300
2300:100=23
23+27=50

50·(3600:12-360:20)=6000
3600:12=300
360:20=180
300-180=120
50*120=6000