Ճամբարային վերջին օրը մենք պիցցա պատրաստելու համար մեկնեցինք խանութ անհրաժեշտ գնումներ կատարելու համար։ Գնեցինք բոլոր խմորները պիցցայի համար, նույնիսկ աջարական խաչապուրու համար նախատեսված խմորներ։ Պատրաստեցինք պիցցան առաջին դասարանցիների հետ միասին։ Ասեմ շատ համեղ էր ստացվել։
Դիտեցինք շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի 1963-1986 թվականներին Շվեդիայում լույս տեսած 6 մասից բաղկացած “Էմիլը Լյոնեբերգիայից” ստեղծագործության վրա հիմնված մուլտֆիլմը։ Սակայն ջոկատի մի մասը այն դիտեց ամբողջությամբ, մյուս կեսն էլ գնացել էր գնումների։
Այսպիսի հետաքրքիր վերջին ճամբարային օր ենք ացկացրել։
