Daily Archives: January 31, 2021

Ճամբարային օրերի ամփոփում

Հունվար ամիսը մեր դպրոցում ճամբարային էր։ Ես հայրենագետ-ճամփորդների խմբից էի, որը անվանվում էր “Բիայնիլի”:

Մեր ճամբարը երեք շաբաթյա էր։ Առաջին շաբաթվա ընթացքում գնացել ենք Ջրվեժի անտառապարկ, հայկակակ կավե նախշազարդեր պատրաստել, գնացել ենք սահադաշտ չմուշքներ քշելու։

Հաջորդ շաբաթվա մեջ դիտել ենք տարբեր հետաքրքիր մուլտֆիլմեր, պատրաստել ենք թխվածքաբլիթներ։ Այս շաբաթը ինձ համար կարճ էր, քանի որ ես չմեկնեցի Արատես մեր ջոկատի հետ եւ մնացի տանը։

Ճամբարային վերջին շաբաթվա ընթացքում պատրաստեցինք գեղեցիկ կավե կախազարդեր։ Ես պատրաստել էի երկուսը. մայրիկիս եւ տատիկիս համար։ Վերջին օրը պատրաստեցինք պիցցա, դիտեցինք “Էմիլը Լյոնեբերգիայից” մուլտֆիլմը։

Ահա այսպիսի հետաքրքիր օրեր անցկացրեցինք ձմեռային ճամբարի ընթացքում։

Ճամբարային վերջին օր

Ճամբարային վերջին օրը մենք պիցցա պատրաստելու համար մեկնեցինք խանութ անհրաժեշտ գնումներ կատարելու համար։ Գնեցինք բոլոր խմորները պիցցայի համար, նույնիսկ աջարական խաչապուրու համար նախատեսված խմորներ։ Պատրաստեցինք պիցցան առաջին դասարանցիների հետ միասին։ Ասեմ շատ համեղ էր ստացվել։

Դիտեցինք շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի 1963-1986 թվականներին Շվեդիայում լույս տեսած 6 մասից բաղկացած “Էմիլը Լյոնեբերգիայից” ստեղծագործության վրա հիմնված մուլտֆիլմը։ Սակայն ջոկատի մի մասը այն դիտեց ամբողջությամբ, մյուս կեսն էլ գնացել էր գնումների։

Այսպիսի հետաքրքիր վերջին ճամբարային օր ենք ացկացրել։

Երրորդ ուսումնական շրջան

Անուն Ազգանուն, դասարան-Հայկ Ղազարյան, 4.2
Ընտրությամբ խումբ-Ռոբոտիքս
Երկարացվա օրվա ծառայություն- /օգտվում եք, չեք օգտվում/- Չեմ օգտվուվ
Երթուղային ծառայություն-/միակողմանի, երկկողմանի, չեմ օգտվում/-միակողմանի
Լրացուցիչ կրթություն- /դպրոցում, դպրոցից դուրս պարապմունքներ/-դպրոցից դուրս օտար կեզուներ, լող