- Ձմեռ պապը իր պարկում եղած նվերների կեսի կեսը նվիրեց նախակրթարանի երեխաներին, իսկ մնացածը ՝ Արևմտյան դպրոցի սովորողներին։ Քանի՞ նվեր ստացան արևմտյան դպրոցի սովորողները, եթե նախակրթարանի երեխաները ստացել էին 30 նվեր։
30*4=120
120-30=90
Պատ՝․ 90 նվեր։ - Ամանորի համար մայրիկը գնել էր ընկույզ։ 500 գրամ աղցանի համար օգտագործելուց հետո և 1 կգ սեղանին դնելուց հետո մնաց 200 գրամ ընկույզ։ Որքա՞ն ընկույզ էր գնել մայրիկը։
1000+500+200=1700
Պատ՝․ 1700գ․ - Ձնեմարդը Ձյունանուշիկին հարցրեց, թե Նոր տարում որ թվականը կսկսվի: Ձյունանուշն էլ պատասխանեց, որ եթե 20 թվին աջից կցագրենք 2 թվանշանը, ստացված թիվը տասնապատկենք, որից հետո ավելացնենք 1, ապա կստանանք այդ թիվը: Օգնիր Ձնեմարդուն գտնել որոնելի թիվը:
202*10+1=2021 - Ամանորին Սոնան որոշեց պատրաստել մրգային աղցան։ Մրգային աղցանի համար նա օգտագործեց խնձոր, դեղձ, բանան ու տանձ։ Խնձորը և բանանը միասին 1կգ300գ էր։ Դեղձը 150 գրամով ավել էր տանձից։ Հաշվիր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ իմանալով, որ տանձը 500գ էր։
150+500=650
500+650+1300=2450
Պատ՝․ 2450գ․ - Երբ տատիկը որոշեց իր մոտ եղած 89 կոնֆետները հավասարաչափ բաժանել իր 7 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ։ Քանի՞ կոնֆետ ստացան թոռնիկներից յուրաքանչյուրը, իսկ քանի՞ կոնֆետ մնաց տատիկին։
89:7=12 (5 մն)
Պատ՝․ Թոռնիկներից յուրաքանչյուրը ստացան 12 կոնֆետ, 5կոնֆետ մնաց տատիկին։ - Աննան տոնածառի 7 խաղալիքի համար վճարեց 2800 դրամ։ Սոնան այդ նույն խաղալիքից 9 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։
2800:7=400
400*9=3600
Պատ՝․ 3600 դրամ
Ո՞ր թիվն է մտապահել Ձնեմարդը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք, արդյունքը փոքրացնենք նախ 1-ով, հետո 2020-ով, ապա կստանանք 2021։
?*2-1-2020=2021
(2021+2020=4041)
4041+1=4042
4042:2=2021
Պատ՝․ 2021 - Ամանորյա դիմակահանդեսին մասնակցում են 100 սովորող։ Հայտնի է, որ աղջիկները 6-ով քիչ են տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա են մասնակցում դիմակահանդեսին։
100-6=94
94:2=42 - Ձմեռ պապը 20 նվերը պատրաստում է 2 ժամում, քանի ժամում նա կպատրաստի այդպիսից 180 նվեր։
180:20=9
9*2=18
Պատ՝. 18 ժամ - 3 հոգի տոնածառը զարդարում են 1 ժամում։ Քանի՞ ժամում այդ նույն տոնածառը կզարդարեն 4 հոգին։ Եթե նրանք բոլորը միևնույն արագությամբ են աշխատում։
3:1=3ժամ
3ժամ=180րոպե
180:4=45րոպե
Պատ՝․ 45 րոպեում - Ձմեռ պապն ու Ձյունանուշը միասին կբերեն 90 նվեր։ Ձնեմարդն ու Ձմեռ պապն իրար հետ կբերեն 75 նվեր։ Քանի՞ նվեր կբերի Ձյունանուշն ու Ձնեմարդը առանձին-առանձին, եթե Ձմեռ պապը բերում է 45 նվեր։
75-45=30
90-45=45 - Լապլանդիայից մինչև Փարիզ լինում է 15 ժամ։ Իսկ Փարզից մինչև Երևան 10 ժամ է։ Որքան ժամանակ կծախսի Ձմեռ պապը Լապլանդիայից միչև Երևան ուղիղ թռչելով։
15+10=25 ժ - Իմ ընտանիքին Ձմեռ պապը բերեց 10 նվեր։ Իմ ընկերուհու ընտանիքին բերեց 3-անգամ ավելի , իսկ ընկերոջս ընտանիքին բերեց ընկերուհուս ընտանիքին բերած նվերներից 3-ով քիչ։ Քանի նվեր ուներ Ձմեռ պապը, եթե նրա պարկում դեռ մնացել էր չբաժանված 10 նվեր։
10*3=30
30-3=27
10+30+27+10=77
Monthly Archives: December 2020
Թաիլանդական ամանորը (ապրիլի 13)
Թաիլանդական ամանորը շատ նմանությյուններ ունի իմ սիրելի տոներից մեկի հետ՝ վարդավառի, դրա համար էլ հենց թաիլանդական ամանորն եմ ընտրել։

Թաիլանդական Նոր Տարի Songkran- ը նշում է տարվա փոփոխությունը ըստ հին հնդկական աստղագուշակության օրացույցի և անձրևային սեզոնի սկզբի:
Թաիլանդցիները բուդդայական վանականներին հյուրասիրում են տոնական կերակուրով: Բուդդայի արձանները ջրով լվանում են վարդի և հասմիկի թերթիկներով: Դժվար է չոր մնալ այս օրերին. Մարդիկ ջրային ատրճանակներից, ավազաններից ջուր են լցնում անցորդների վրա: Նրանք քսվում են սպիտակ կավով և տալկով: Սա խորհրդանշում է տարվա ընթացքում կուտակված բացասականից մաքրումը, նորացումը։
Աղբյուր, գետ, լիճ
Դու արդեն գիտես, որ երկրագնդի վրա ամենաշատ ջուրը օվկիանոսներում և ծովերում է: Շատ ջուր կա նաև աղբյուրներում, գետերում, լճրում և ճահիճներում:
Երկրի մակերևույթին տեղացած անձրևի կամ հալած ձյան ջրերի մի մասը գոլորշիանում է, իսկ մյուս մասը’ ներծծվում հողի մեջ և շարժվում են դեպի գետնի խորքերը այնքան ժամանակ, քանի դեռ չի հանդիպել կավի կամ այլ ապարաշերտերի, որոնց միջով ջուրը չի թափանցում: Այստեղ ջրերը կուտակվում են, ապա հոսում տեղանքի թեքության ուղղությամբ:
Հարթավայրեր, բլուրներ, լեռներ
Մայրցամաքների մակերևույթը ամենուրեք նույն ձևը չունի: Այնտեղ եղած հարթ և ընդարձակ տարածություններն անվանում են հարթավայրեր: Հարթավայրերը լինում են տարբեր մեծության: Աշխարհում ամենաընդարձակը Ամազոնի հարթավայրն է, որը գտնվում Է Հարավային Ամերիկա մայրցամաքում:
Continue readingԵվրասիա. առաջադրանք
Լրացնել բաց թողնված բառերը՝
Եվրասիա մայրցամաքն իր մեջ է ներառում երկու աշխարհամաս՝ Եվրոպա և Ասիա: Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում` Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսով, արևմուտքում` Խաղաղ օվկիանոսով և արևելքում՝ Ատլանտյան օվկիանոսով: Եվրասիան ձգվում է արևմուտքից արևելք 16 հազ. կմ, հյուսիսից հարավ `8 հազ. կմ, մակերեսն է՝ 53.4 մլն. կմ: Դա մոլորակի ամբողջ ցամաքի 1/3 մասից ավելին է կազմում: Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է: Եվրասիայում է գտնվում՝ Երկրագնդի ամենաբարձր լեռը`Էվերեստը՝ 8848մ, ամենախոշոր լիճը՝ Կասպից ծովը և ամենախորը լիճը՝ Բայկալ լիճը։
Մարմիններ, նյութեր, մասնիկներ
Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: Թվարկի’ր քո շրջապատում գտնվող բնական և արհեստական տասական մարմինների անուններ:
Continue readingՄենք էլ ենք բնության մի մասնիկը
Մեզ հիացմունք են պատճառում երկնքի աստղերը, բարձր լեռները, հարթավայրերը, օվկիանոսները, գետերը և այլն: Զարմանալի է նաև բույսերի և կենդանիների աշխարհը: Բայց երկրագնդի վրա ամենայուրահատուկը մարդն է: Մարդը ևս կենդանի բնության մաս է կազմում: Ինչպես մյուս կենդանի օրգանիզմները, նա նույնպես շնչում է, սնվում, աճում, զարգանում, ունենում երեխաներ: Դրա համար էլ մարդուն անհրաժեշտ է օդ, ջուր. լույս, ջերմություն, սնունդ:
Continue readingԾՈՎԵՐ և ՕՎԿԻԱՆՈՍՆԵՐ
Երկրագնդի հսկայական ջրային տարածքը բաժանվում է օվկիանոսների: Դրանք հինգն են Հնդկական, Հյուսիսային սառուցյալ, Հարավային, Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան Օվկիանոս, որոնք իրար միացած են նեղուցներով և միասին կազմում են Համաշխարհային օվկիանոսը: Ամենամեծն ու փոթորկոտը Խաղաղ օվկիանոսն է: Տարօրինակ է, բայց պորտուգալացի ծովագնաց Մագելանի շուրջերկրյա ճամփորդության ընթացքում այս օվկիանոսը զարմանալիորեն հանդարտ է եղել, և ճանապարհորդն այն Խաղաղ է անվանել:
Continue reading“ԳՈՒՆԱՎՈՐ” ԾՈՎԵՐ
Հետաքրքիր զուգադիպությամբ օվկիանոսներից յուրաքանչյուրն իր կազմում ունի մեկական «գունավոր» ծով:
Սև ծովը Ատլանտյան օվկիանոսի մասն է: Այն գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև: Սև ծովը հնագույն ժամանակներից եղել է ծովագնացության և առևտրի բանուկ ճանապարհ: Ծովի անվան առաջացման պատմությունը մեզ հասցնում է Հին Հունաստան: Հույները ներկայիս Սև ծովն անվանում էին Աքինյան Պոնտոս («Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Սելաս («Սև ծով»)՝ նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները, նավաբեկումները:
Continue readingՓԱՓՈՒԿ ՁՅՈՒՆ
Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Զգույշ իջիր դաշտերին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:
Հանդարտ, կամաց իջիր այնպես,
Ծաղիկները չարթնանան,
Ծածկիր նրանց քնքուշ ու հեզ,
Զգույշ, զգույշ անսահման:
Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Հանգիստ, խաղաղ իջիր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար:

