Ամանորյա խնդիրներ

  1. Ձմեռ պապը իր պարկում եղած նվերների կեսի կեսը նվիրեց նախակրթարանի երեխաներին, իսկ մնացածը ՝ Արևմտյան դպրոցի  սովորողներին։ Քանի՞ նվեր ստացան արևմտյան դպրոցի  սովորողները, եթե նախակրթարանի երեխաները ստացել էին 30 նվեր։ 

    30*4=120
    120-30=90
    Պատ՝․ 90 նվեր։
  2. Ամանորի համար մայրիկը գնել էր ընկույզ։ 500 գրամ աղցանի համար օգտագործելուց հետո և 1 կգ  սեղանին դնելուց հետո մնաց 200 գրամ ընկույզ։ Որքա՞ն ընկույզ էր գնել մայրիկը։ 

    1000+500+200=1700
    Պատ՝․ 1700գ․
  3. Ձնեմարդը  Ձյունանուշիկին  հարցրեց,  թե Նոր տարում որ թվականը կսկսվի: Ձյունանուշն էլ  պատասխանեց, որ եթե   20 թվին աջից կցագրենք 2 թվանշանը, ստացված թիվը տասնապատկենք, որից հետո ավելացնենք 1, ապա կստանանք այդ թիվը: Օգնիր Ձնեմարդուն գտնել որոնելի  թիվը:

    202*10+1=2021
  4. Ամանորին Սոնան որոշեց պատրաստել մրգային աղցան։ Մրգային աղցանի համար նա օգտագործեց խնձոր, դեղձ, բանան ու տանձ։ Խնձորը և բանանը միասին 1կգ300գ էր։ Դեղձը 150 գրամով ավել էր տանձից։ Հաշվիր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ իմանալով, որ տանձը 500գ էր։

    150+500=650
    500+650+1300=2450
    Պատ՝․ 2450գ․
  5. Երբ տատիկը որոշեց իր մոտ եղած 89 կոնֆետները հավասարաչափ բաժանել իր 7 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ։ Քանի՞ կոնֆետ ստացան թոռնիկներից յուրաքանչյուրը, իսկ քանի՞ կոնֆետ մնաց տատիկին։

    89:7=12 (5 մն)
    Պատ՝․ Թոռնիկներից յուրաքանչյուրը ստացան 12 կոնֆետ, 5կոնֆետ մնաց տատիկին։
  6. Աննան  տոնածառի 7 խաղալիքի համար վճարեց 2800 դրամ։ Սոնան  այդ նույն խաղալիքից 9 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։

    2800:7=400
    400*9=3600
    Պատ՝․ 3600 դրամ


    Ո՞ր թիվն է մտապահել Ձնեմարդը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք նախ 1-ով, հետո  2020-ով, ապա կստանանք 2021։

    ?*2-1-2020=2021
    (2021+2020=4041)
    4041+1=4042
    4042:2=2021
    Պատ՝․ 2021
  7.  Ամանորյա դիմակահանդեսին մասնակցում են 100 սովորող։ Հայտնի է, որ աղջիկները 6-ով քիչ են տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա են մասնակցում դիմակահանդեսին։

    100-6=94
    94:2=42
  8. Ձմեռ պապը 20 նվերը պատրաստում է 2 ժամում, քանի ժամում նա կպատրաստի այդպիսից 180 նվեր։

    180:20=9
    9*2=18
    Պատ՝. 18 ժամ
  9. 3 հոգի տոնածառը զարդարում են 1 ժամում։ Քանի՞ ժամում այդ նույն տոնածառը կզարդարեն 4 հոգին։ Եթե նրանք բոլորը  միևնույն արագությամբ են աշխատում։

    3:1=3ժամ
    3ժամ=180րոպե
    180:4=45րոպե
    Պատ՝․ 45 րոպեում


  10. Ձմեռ պապն ու Ձյունանուշը միասին կբերեն 90 նվեր։ Ձնեմարդն ու Ձմեռ պապն իրար հետ կբերեն 75 նվեր։ Քանի՞ նվեր կբերի Ձյունանուշն ու Ձնեմարդը առանձին-առանձին, եթե Ձմեռ պապը բերում է 45 նվեր։

    75-45=30
    90-45=45
  11. Լապլանդիայից մինչև Փարիզ լինում է 15 ժամ։ Իսկ Փարզից մինչև Երևան 10 ժամ է։ Որքան ժամանակ կծախսի Ձմեռ պապը Լապլանդիայից միչև Երևան ուղիղ թռչելով։

    15+10=25 ժ
  12. Իմ ընտանիքին Ձմեռ պապը բերեց 10 նվեր։ Իմ ընկերուհու ընտանիքին բերեց 3-անգամ ավելի , իսկ ընկերոջս ընտանիքին բերեց ընկերուհուս ընտանիքին բերած նվերներից 3-ով քիչ։ Քանի նվեր ուներ Ձմեռ պապը, եթե նրա պարկում դեռ մնացել էր չբաժանված 10 նվեր։

    10*3=30
    30-3=27
    10+30+27+10=77

Leave a comment