- Տրված բառերը դասավորելով և դրանց վերջավորությունները համապատասխանեցնելով, նախադասություններ կառուցիր:
Արջ, քնաթաթախ, որջ, դուրս գալ, նայել, ժպտալ, շուրջ, և, անտառ, քայլել:
Խաղող, սերկևիլ, անուշահամ, միրգ, հասնել, աշուն, են, տանձ
Քնաթաթախ արջը դուրս եկավ որջից, ժպտալով նայեց շուրջը և քայլեց անտառով։
Աշնանը հասնում են անուշահամ մրգեր՝ խաղող, սերկևիլ, տանձ։
- Յուրաքանչյուր կետադրական նշանին համապատասխանող սյունակում գրիր դրա անվանումը:
| ՞ | : | . | ՜ | ՛ | , | ՝ |
| Հարցական | Վերջակետ | Միջակետ | Բացականչական | Շեշտ | Ստորակետ | Բութ |
- Կետադրի՛ր նախադասությունները և յուրաքանչյուրի դիմաց գրիր, թե ի՞նչ հնչերանգով են արտասանվում:
Չո՛րս, ուրեմն ես քեզնից հիսուն տարով մեծ եմ։ (պատմողական)
Այս մարդը քեզ շուտով դուրս կհանի, այնպես չէ՞: (հարցական)
-Ձեր անունն ի՞նչ է,- հարցրեց նա։(հարցական)
-Այստեղ պիտի մնա՞մ,- հարցրեց Յուլիսիսը։(հարցական)
Հելլո՜, Յուլիսիս, այդտեղ ի՞նչ ես անում։(բացականչական)
Ջա՜ն, այսօր ճամփորդության ենք գնալու։(բացականչական)
- Կարդա՛ նախադասությունները և յուրաքանչյուրի դիմաց գրիր նրա տեակը` ըստ հնչերանգի:
Ամեն ինչ պետք է անել անշտապ, մտածված: (պատմողական)
Ինչո՞ւ ես լռում, շարունակի՛ր խոսել, ես ուշադիր լսում եմ քեզ: (հարցական)
Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա անցնում օրերն անո՜ւշ-անո՜ւշ: (բացականչական)
Գիշեր է, տղա՛ս, աչքերդ փակի՛ր ու քնի՛ր:( հրամայական)
Մի փոքրիկ խրճիթում ապրում էր արջը՝ իր երեք քոթոթների հետ: (պատմողաական)
Մի՛ ստիր, ստելը արատավոր արարք է: (հրամայական)
Երբ խոսակիցդ ինչ-որ բան է ասում, նայի՛ր նրա աչքերին և ուշադիր լսի՛ր: (հրամայական)
Արդեն գնո՞ւմ ես, ե՞րբ նորից կհանդիպենք: (հարցական)
