Daily Archives: November 30, 2020

Նախադաս․ տեսակ․

  • Տրված բառերը դասավորելով և դրանց վերջավորությունները համապատասխանեցնելով, նախադասություններ կառուցիր:

          Արջ, քնաթաթախ, որջ, դուրս գալ, նայել, ժպտալ, շուրջ, և, անտառ, քայլել:

Խաղող, սերկևիլ, անուշահամ, միրգ, հասնել, աշուն, են, տանձ

Քնաթաթախ արջը դուրս եկավ որջից, ժպտալով  նայեց  շուրջը  և  քայլեց անտառով։

Աշնանը հասնում  են անուշահամ  մրգեր՝ խաղող, սերկևիլ, տանձ։

  • Յուրաքանչյուր կետադրական նշանին համապատասխանող սյունակում գրիր դրա անվանումը:
՞:.՜՛,՝
Հարցական  ՎերջակետՄիջակետԲացականչականՇեշտՍտորակետԲութ
  • Կետադրի՛ր նախադասությունները և յուրաքանչյուրի դիմաց գրիր, թե ի՞նչ հնչերանգով են արտասանվում:

          Չո՛րս,  ուրեմն ես քեզնից հիսուն տարով մեծ եմ։ (պատմողական)

Այս մարդը քեզ շուտով դուրս կհանի, այնպես չէ՞: (հարցական)

 -Ձեր անունն ի՞նչ է,- հարցրեց նա։(հարցական)

          -Այստեղ պիտի մնա՞մ,- հարցրեց Յուլիսիսը։(հարցական)

Հելլո՜, Յուլիսիս, այդտեղ ի՞նչ ես անում։(բացականչական)

Ջա՜ն, այսօր ճամփորդության ենք գնալու։(բացականչական)

  • Կարդա՛ նախադասությունները և յուրաքանչյուրի դիմաց գրիր նրա տեակը` ըստ հնչերանգի:

Ամեն ինչ պետք է անել անշտապ, մտածված: (պատմողական)

Ինչո՞ւ ես լռում, շարունակի՛ր խոսել, ես ուշադիր լսում եմ քեզ: (հարցական)

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա անցնում օրերն անո՜ւշ-անո՜ւշ: (բացականչական)

Գիշեր է, տղա՛ս, աչքերդ փակի՛ր ու քնի՛ր:( հրամայական)

Մի փոքրիկ խրճիթում ապրում էր արջը՝ իր երեք քոթոթների հետ: (պատմողաական)

Մի՛ ստիր, ստելը արատավոր արարք է: (հրամայական)

Երբ խոսակիցդ ինչ-որ բան է ասում, նայի՛ր նրա աչքերին և ուշադիր լսի՛ր: (հրամայական)

Արդեն գնո՞ւմ ես, ե՞րբ նորից կհանդիպենք: (հարցական)