Գյումրվա քյալլա

Բոլորն էլ գիտեն, որ հայկական խոհանոցը ամենահարուստներից, ամենահամեղներից է։ Ես հայկական ավանդական խոհանոցից սիրում եմ սպասը, բայց կա մի ուտեստ, որը շատ են սիրում բոլոր “գլուխգովան” գյումրեցիները։ Դա ավանդական քյալլան է, այսինքն ոչխարի կամ հորթի գլուխը, որը պատրաստելու համար շատ բան հարկավոր չէ։ Քյալլան լավ մշակել, պոզերը հեռացնել,7-8 ժամ եփել փռի մեջ։Քյալլան այն ճաշատեսակն է, որ ամեն մարդ չի կարող պատրաստել. պետք է հատուկ փուռ: Չնայած քյալլայի պատրաստման եղանակը դժվար չէ, բայց որոշակի հմտություն ու գաղտնիք պարունակում է: Քյալլան մատուցելիս բերանը կանաչի են դնում, պոզերի տեղը` գազար կամ պղպեղ, աչքերի տեղը` սև ձիթապտուղ: Հայրիկս ասում է շատ համեղ է, բայց ինձ համար շատ ծիծաղելի։

1 thought on “Գյումրվա քյալլա

  1. Pingback: Ավանդական ուտեստները սեբաստացի ընտանիքներում — Սոնա Փափազյան Կազմակերպիչ- Հայրենագետի Ուսումնական Բլոգ «ՄԱՍՐԵՆԻ »

Leave a comment