Daily Archives: November 10, 2020

ԼԱՎՆ ՈՒ ՎԱՏԸ ԻՄ ԴՊՐՈՑՈՒՄ

Ես շատ եմ սիրում իմ դպրոցը։ Այն ունի շատ լավ կողմեր, քիչ վատ կողմեր։ Լավն այն է, որ դպրոցում կա ագարակ և մենք սովորում ենք խնամել և սիրել կենդանիներին, կա ջերմոց, որտեղ աճեցնում ենք և նույնպես խնամում ենք բույսերին, կա լողավազան, կա կիթառի դասեր, որին հաճախում եմ, կա հեծանվարություն և ընտրությամբ գործունեություն՝ ռադիոգիտություն։ Վատն ՝լ այն է, որ մայրիկիս մոտ նկատողություն ինձ չեն անում, բայց դպրոցում ինձ վրա լավ էլ բարկնում են։

Ինչպես ես դարձա սեբաստացի

Ես 3 տարեկանից եմ սեբաստացի։ Երբ եղբայրս’ Սերգեյը պետք է հաճախեր դպրոց, ինձ համար էլ հարմար պարտեզ էին փնտրում ծնողներս։ Եվ շատ հարմար էր միաժամանակ երկուսով հսճախել նույն ֆպրոց֊պարտեզը, եղբայր դպրոց, ես’ պարտեզ։ Իմ օրերը շատ հետաքրքիր էին անցնում։ Երբ ես մեծացա և պետք է հաճախեի դպրոց, նույնպես շարունակեցի իմ կրթահամալիրում։ Ես մինչ օրս սեբաստացի եմ։