Daily Archives: November 3, 2020

Ջունգարական գերմանամուկ

Ես տանը պահում եմ փոքրիկ մոխրագույն գերմանական գերմանամուկ։ Նա շատ խնամք չի պահանջում, բայց կան որոշ խնամքի, կերակրման, ֆիզիկական ակտիվության ապահովման առանձնահատկություններ։ Տեսանյութում պատմել եմ դրանց մասին, սակայն գերմանամուկի փոխարեն ասում եմ “хомяк”, քանի որ այդպես ավելի կարճ է։

Աջափնյակ

Ես ծնվել եմ և ապրում եմ Աջափնյակ համայնքում։ Տարածքով Աջափնյակը Երևանի 4-րդ ամենամեծ վարչական շրջանն է։ Աջափնյակ բառը միանգամից խոսում է վարչական շրջանի նկարագության մասին, որ այն գտնվում է աջ ափին։ Հրազդան գետը Երևանը բաժանում է երկու մասի՝ ձախ ափ և աջ ափ, այդ պատճառով էլ, աջ ափը անվանվել է Աջափնյակ։

Աջափնյակի մեծ ու նշանակալի այգիներից է Թումանյանի այգին, Բուենոս Այրեսի այգին և Ազատամարտիկների այգին։

Մեր համայնքում է գտնվում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը։

Մեր թաղամասը իր սահմաններում չունի եկեղեցական կառույց: 😔

Աջափնյակում է գտնվում Երևանի հանրապետական հիվանդանոցը, որը Երևանի ամենամեծ հիվանդանոցն է։

2011թ․-ին Աջափնյակում է բացվել  Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։

Աջափնյակում գտնվում են տարբեր սպրոտի դպրոցներ։ Ես և իմ եղբայր Սերգեյը հսճախում ենք 2005թ․-ն բացված Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» Ֆեդերացիայի խառը մարտարվեստների դպրոց։

Ես դպրոց եմ գնում Աջափնյակից Հարավարևմտյան թաղամաս, մեքենայով մոտ 15 րոպե։