Ծագումով գյումրեցի Հայկը

Բարև, ես Հայկն եմ։ Ծնվել եմ Երևանում, բայց ծագումով Գյումրիից եմ։ Հայրս և մայրս գյումրեցիներ են, նրանք ծնվել են նախկին Լենինական,ներկայիս Գյումրի քաղաքում։ Գյումրին ունեցել է տարբեր անվանումներ՝ ի սկզբանե Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի,  1840-1924 թվականներին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թվականներին՝ Լենինական, 1990-1992 թվականներին Կումայրի), բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է։ Գյումրին Հայաստանին տվել է մշակույթի այնպիսի մեծագույն գործիչների, որոնցից են գրողներ Հովհաննես ՇիրազըԱվետիք Իսահակյանը և դերասան Մհեր Մկրտչյանը:

Գյումրին շատ դժվար օրեր է ունեցել, բայց գյումրեցիները միշտ շատ կատակասեր են եղել, կան ու կլինեն։ Ներկայիս ամենա տարածված հումորներից է․ Գյումրեցի սպան պատահաբար հանդիպում է կամավորականների ջոկատով Արցախ գնացած հորը ու զարմացած ասում. « Ի պա դու էլ ես եկել», հայրը լուրջ դեմքով .«իշու ձագ, կարո՞ղ է գիտես հայրենասեր մորդ ես քաշել»: 

1 thought on “Ծագումով գյումրեցի Հայկը

  1. Pingback: Ծագումով որտեղից ե՞ս — Սոնա Փափազյան Կազմակերպիչ- Հայրենագետի Ուսումնական Բլոգ «ՄԱՍՐԵՆԻ »

Leave a comment