Daily Archives: October 18, 2020

Հայկ և Բել

Հայկի և Բելի մասին առասպելը, պատմականանալով, կապվել է հայկական ցեղերի կամ նախահայրերի և նրանց հարավային հարևանների (ասորեստանցիներ կամ բաբելացիներ) հետ և վերածվել է դյուցազնավեպի։ Աղեղնավոր Հայկը հայ ցեղի նախնին է, իսկ բռնակալը Բելը՝ սեմական ժողովուրդների արեգակնային աստվածը կամ Ասորեստանի թագավորը։ Վերջինս հպատակեցնում է բոլոր հսկաներին ու ժողովուրդներին։ Հայկը չի հպատակվում նրան: Իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադ երկիրը, ապա անցնում է Հարք, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշեն և բնակվում այնտեղ։ Տիտանյան Բելը դեսպան է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն։ Հայկը մերժում է: Բելը մեծ զորքով մտնում է Արարադ երկիրը։ Ճակատամարտում Հայկն իր երեքթևյան նետով սպանում է Բելին։ Ըստ վեպի՝ Հայկից սերում են հայերը, իսկ նրա բնակած երկիրը կոչվում է Հայք։ Կռվի վայրը Հայկն անվանում է Հայոց ձոր։ Պատմությունը հիշվում է Մովսես Խորենացու (V դար) և Սեբեոսի (VII դար)պատմություններում, իսկ առանձին պատառիկներ՝ Անանիա Շիրակացու, Ջիվանշիրի,Վանական Վարդապետի և ուրիշների երկերում, նաև ժողովրդական զրույցներում: ԸստՄովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ,քաջ, երևելի և ազատասեր դյուցազն է: Հայկի և Բելի բանակների միջև ճակատամարտը տեղի է ունեցել Վանա լճի, Ք. ա. 2492 թ.: Հայ ժողովուրդը Հայկի անունով է կոչել Օրիոնհամաստեղությունը: «Գեղապատշաճ», «Խայտակն», «Քաջագանգուր», «Վարսագեղ»անուններով փառաբանվող Հայկը երբեմն նույնացվել է Հրատ (Մարս) մոլորակի հետ:

Ծագումով գյումրեցի Հայկը

Բարև, ես Հայկն եմ։ Ծնվել եմ Երևանում, բայց ծագումով Գյումրիից եմ։ Հայրս և մայրս գյումրեցիներ են, նրանք ծնվել են նախկին Լենինական,ներկայիս Գյումրի քաղաքում։ Գյումրին ունեցել է տարբեր անվանումներ՝ ի սկզբանե Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի,  1840-1924 թվականներին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թվականներին՝ Լենինական, 1990-1992 թվականներին Կումայրի), բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է։ Գյումրին Հայաստանին տվել է մշակույթի այնպիսի մեծագույն գործիչների, որոնցից են գրողներ Հովհաննես ՇիրազըԱվետիք Իսահակյանը և դերասան Մհեր Մկրտչյանը:

Գյումրին շատ դժվար օրեր է ունեցել, բայց գյումրեցիները միշտ շատ կատակասեր են եղել, կան ու կլինեն։ Ներկայիս ամենա տարածված հումորներից է․ Գյումրեցի սպան պատահաբար հանդիպում է կամավորականների ջոկատով Արցախ գնացած հորը ու զարմացած ասում. « Ի պա դու էլ ես եկել», հայրը լուրջ դեմքով .«իշու ձագ, կարո՞ղ է գիտես հայրենասեր մորդ ես քաշել»: