Ինքնահավան վարդը

Պարտեզում ծաղկում էին տարբեր տեսակի բույսեր։ Սակայն ամենաշատը աչքի էր ընկնում ալ կարմիր վարդը։ Վարդը գիտեր, որ նա պարտեզի ամենա գեղեցիկ ծաղիկն էր։ Վարդը միշտ դժգոհում էր իրեն շրջապատող ծաղիկերից և բույսերից։ Մի անգամ նա համոզեց այգեպանին իր դիմացից հեռացնել եիցուկին, այնուհետև կակաչներին, շուշաններին, մանուշակներին։ Ի վերջո նա մնաց միայնակ կանգնած այգու մեջ, և նա շատ էր ուրախացել այդ փաստից։ Հանկարծակի սկսվեց ուժգին քամի, նրա շուրջ ոչ մի ծաղիկ չկար, նա ամբողջովին մենակ էր։ Ինքնահավան վարդի ուժերը սպառվեցին քամու դեմ պայքարելուց և նա պարտվեց քամուն, ընկավ հողի վրա։

1 thought on “Ինքնահավան վարդը

  1. Pingback: Սարոյանական օրեր | Արմինե Աբրահամյանի բլոգ

Leave a comment