«Իմ անվան պատմությունը»

1Բարև։ Ես Հայկն եմ։ Ընդամենը ութ տարեկան եմ, սակայն անունս ունի հազարավոր տարիների պատմություն։ Ըստ ժողովրդական մեկնաբանության, Հայկ անունը նշանակում է «հսկա», «հաղթանդամ»։ Մեր նախահայրը համարվում է Հայկ նահապետը, որի անունից էլ ծագած է համարվում մեր ժողովրդի և երկրի անունը։  Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» աշխատությունում գրի առնված ավանդազրույցում նրան անվանում է նախահայր։ Համաձայն Աստվածաշնչի՝ Հայկը Հաբեթի սերունդներից էր և այդ պատճառով երբեմն անվանվում է Հաբեթոսթյան Հայկ։

Ըստ Մովսես Խորենացու, Հայկը սերում է Նոյի կրտսեր որդի Հաբեթից, Հայկը Նոյի 5-րդ սերունդն է։

Իմ անունը ընտրել է մայրիկս, հայրիկս ուրախությամբ համաձայնել է այդ ընտրության հետ։ Այն ինձ շա՜տ է դուր գալիս։ Եթե ես ընտրեի իմ անունը, կրկին ՀԱՅԿ կդնեի։

1 thought on “«Իմ անվան պատմությունը»

  1. Pingback: Իմ անվան պատմությունը — Ծաղիկ Գասպարյան

Leave a comment